Զիսիս Վրիզաս (հուն․՝ Ζήσης Βρύζας, նոյեմբերի 9, 1973(1973-11-09)[1][2], Կավալա), հույն ֆուտբոլիստ, հարձակվող։ Հանդես է եկել Հունաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում և դարձել Եվրոպայի չեմպիոն։

Զիսիս Վրիզաս
Քաղաքացիությունը  Հունաստան
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 9, 1973(1973-11-09)[1][2] (50 տարեկան)
Ծննդավայր Կավալա
Հասակ 188 սանտիմետր
Քաշ 80 կիլոգրամ
Դիրք հարձակվող

Կարիերա խմբագրել

Ակումբներում խմբագրել

Վրիզասը ֆուտբոլ սկսել է խաղալ «Քսանթի» ֆուտբոլային ակումբում 1991 թվականին։ Նրա առաջին խաղը տեղի է ունեցել 1992 թվականին փետրվարի 9-ին`« Լարիսա» թիմի հետ խաղում։ Ընդհանուր առմամբ, 1991 թվականից մինչև 1996 թվականն այս ակումբում անցկացրել է 141 հանդիպում Հունաստանի Սուպերլիգայում և Հունաստանի գավաթի խաղարկությունում։ Այնուհետև, մինչև 2000 թվականը Վրիզասը ՊԱՕԿ ֆուտբոլային ակումբի խաղացող էր։ 2000-2006 թվականներին Զիսիսը հանդես է եկել Իտալիայում «Պերուջա», «Ֆիորենտինա» և «Տորինո» թիմերի կազմում։ «Ֆիորենտինայից» 2004/05 մրցաշրջանի համար նրան հանձնել են իսպանական «Սելտային», որը խաղում էր «Սեգունդայում»։ Կարիերան ավարտել է այնտեղ, որտեղից և սկսել էր՝ «Քսանթի» և ՊԱՕԿ ակումբներում, խաղալով մեկական մրցաշրջան 2006/07 և 2007/08 թվականներին։ Վրիզասի ֆուտբոլային կարիերայի ավարտը 2008-ի հունվարի 6-ին կրկին տեղի է ունեցել «Լարիսա» թիմի հետ խաղի ժամանակ` այնպես, ինչպես առաջին խաղի ընթացքում։

Իր կարիերայի ընթացքում Վրիզասն իր մասնակցած 500 հանդիպումներում խփել է ավելի քան 100 գոլ։

2008 թվականի հունվարի 2-ին Վրիզասն ստանձնել է թիմի տեխնիկական տնօրենի պարտականությունը, իսկ 2009-ի հոկտեմբերի 9-ին` Թեոդորոս Զագորակիսի հեռանալուց հետո, զբաղեցրել է ՊԱՕԿ ՖԱ-ի նախագահի պաշտոնը, որից հրաժարվել է նույն տարվա օգոստոսի 11-ին։ 2012 թվականի հունվարին Զագորակիսի՝ երկրորդ պաշտոնաթողությունից հետո Զիզիս Վրիզասն ակումբի կառավարման խորհրդի միաձայն որոշման հիման վրա վերընտրվել է։

Հավաքականի կազմում խմբագրել

Հունաստանի ազգային հավաքականի կազմում Զիզիս Վրիզասը հանդես է եկել 1994 թվականի ապրիլի 27-ին Սաուդյան Արաբիայի դեմ ընկերական խաղում[3]։ Առաջին գոլը խփվել է 1995 թվականի հունվարի 25-ին Կիպրոսի հավաքականի դարպասին[4]։ 2004 թվականի Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությանը Վրիզասը մասնակցել է 6 հանդիպումներից 5-ին և գոլ խփել Ռուսաստանի հավաքականի դարպասին։ Հաջորդ՝ «Կոնֆեդերացիաների գավաթ 2005» մրցաշարում Զիսիսը մասնակցել է բոլոր 3 խաղերին։

Նվաճումներ խմբագրել

  Հունաստանի ֆուտբոլի ազգային հավաքական

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. «Greece - Saudi Arabia 5:1» (անգլերեն). Eu-football.info. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 17-ին.
  4. «Cyprus - Greece 2:3» (անգլերեն). Eu-football.info. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 17-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զիսիս Վրիզաս» հոդվածին։