Զինվոր Շվեյկի հուշարձան (Սամարա)

քաջարի զինվոր Շվեյկին նվիրված հուշարձան Սամարայում

Զինվոր Շվեյկի հուշարձան (ռուս.՝ Памятник солдату Швейку), քաջարի զինվոր Շվեյկին նվիրված հուշարձան Սամարայում։ Տեղադրվել է 2013 թվականին Կույբիշև և Նեկրասովյան փողոցների հատման անկյունում։

Զինվոր Շվեյկի հուշարձան
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Ստեղծումնոյեմբերի 15, 2013
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրՍամարա
Շինության ձևբրոնզե հուշարձան
Ներկա վիճակկանգուն

Պատմություն խմբագրել

Զինվոր Շվեյկի հուշարձանի ստեղծումը նվիրված է «Քաջարի զինվոր Շվեյկի արկածները» երգիծական վեպի հեղինակի՝ Յարոսլավ Հաշեկի 130-րդ ամյակին, ով 1918 թվականին ապրել է Սամարայում։ Քանդակը տեղադրված է նախկին «Սան Ռեմո» հյուրանոցի շենքի կողքին, որտեղ ապրել է չեխ գրողը։ Հուշարձանը ստեղծվել է Պետական դումայի պատգամավոր Ա. Ե. Խինշտեյնի առաջարկով։ Հուշարձանի հեղինակներն են սամարացի քանդակագործներ Ալեքսանդր Կուկլևը, Նիկոլայ Կուկլևը և Քրիստինա Ցիբերը, որոնք կոմպոզիցիայի ստեղծման համար օգտագործել են ստեղծագործության էկրանավորված տարբերակը և արխիվային նյութեր՝ 20-րդ դարի 1-ին կեսի ավստրիական բանակի զինվորական համազգեստի համար։ Հուշարձանը նյութը բրոնզ է, ստեղծվել է Իժևսկի ձուլագործարանում։ Շվեյկի հուշարձանը համալրել է Սամարայի փողոցներում տեղադրված գրական և ֆիլմերի մյուս հերոսների շարքը։

Քանդակը պատրաստված է բրոնզից՝ բնական մեծությամբ։ Շվեյկը պատկերված է նստած վառոդի տակառին, ձեռքին՝ ծխամորճ, այնպես, ինչպես հրատարակվել է 1911 թվականին «Քաջարի զիվոր Շվեյկը սովորում է պիրոքսիլինից օգտվել» պատմության մեջ։ Շվեյկի ոտքերի մոտ տեղադրված է շան քանդակը, քանի որ Շվեյկը պատերազմից առաջ շան ձագեր է վաճառել։

Հուշարձանի բացումը տեղի է ունեցել 2013 թվականի նոյեմբերի 15-ին։ Բացման արարողությանը Ռուսաստանի մշակույթի փոխնախարար Գրիգորի Իվլիևը նշել է.

  Ուրախալի է, որ Սամարայի իշխանությունները զարդարում են քաղաքը և ստեղծում մշակութային տարրեր։ Նմանատիպ հուշարձաններ միավորում են ռուսական քաղաքներն ամբողջ աշխարհում։  

Արտաքին հղումներ խմբագրել

  • Дмитрий Ширкин (2013 թ․ նոյեմբերի 15). «В Самаре открыли памятник бравому солдату Швейку» (ռուսերեն). Российская газета. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 17-ին.
  • «В Самаре открыт памятник бравому солдату Швейку» (ռուսերեն). ТАСС. 2013 թ․ նոյեմբերի 15. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 17-ին.
  • Ева Нестерова. Бравый солдат на фоне «Трёх вязов». «Самарская газета», 10.07.2014