«Զինվորը և թագուհին» (ռուս.՝ «Солдат и царица»), կարճամետրաժ ֆիլմ՝ նկարահանված Անդրեյ Պլատոնովի համանուն հեքիաթի հիման վրա[1]։

Զինվորը և թագուհին
ռուս.՝ Солдат и царица
Երկիր ԽՍՀՄ
Թվական1968
Լեզուռուսերեն
ՌեժիսորՎիկտոր Տիտով
ԴերակատարներՕլեգ Դալ, Եկատերինա Վասիլևա և Իգոր Յասուլովիչ
ՕպերատորԻգոր Գելեյն
ԿինոընկերությունՄոսֆիլմ
Տևողություն19 րոպե

Սյուժեն խմբագրել

Քմահաճ թագուհին, ժպտալու համար զայրանալով զինվորի վրա, հրամայում է նրան գավազանի 20 հարված տալ և այդպես ծեծել մի ամբողջ տարի։

Պալատական հիմարը, կռանալով զինվորի վրա, պատմում է, որ կոշկական Իվան Կրիվոյին արդեն 10 տարի փայտերով ծեծում են և չեն կարողանով ոչ մի կերպ ընկճել։ Զինվորը, հույս ունենալով իմանալ գաղտնիքը, գնում է կոշկակարի մոտ։ Բայց պարզվում է, որ չկա ոչ մի գաղտնիք։ Կոշկակար խորհուրդ է տալիս պարզապես դիմանալ։ Եվ այստեղ փրկությունը գալիս է այնտեղից, որտեղից չէին սպասում։ Կոշկակարի կինը զարմանալիորեն նման է թագուհուն։ Զինվորի գլխում փայլուն ծրագիր է ծնվում․ գիշերը նա տեղերով փոխում է երկու կանանց։

Առավոտյան թագուհին արթնանում է կոշկակարի անկողնում և ծեծվում այն բանի համար, որ նրան ջուր չի բերել։ Իսկ այդ ժամանակ կոշկակարի կինը ոչ մի կերպ չի կարողանում հավատալ, որ ինքը դարձել է թագուհի։ Իսկ հնարամիտ զինվորն օգտվում է ստեղծված իրավիճակից և թողնում իր գործը։

Ստեղծման պատմություն խմբագրել

Ռեժիսոր Վիկտոր Տիտովի դիպլոմային աշխատանքն է։

Դերերում խմբագրել

Նկարահանող խումբ խմբագրել

  • Սցենարի հեղինակ՝ Ալեքսեյ Ստուձինսկի
  • Բեմադրող ռեժիսոր՝ Վիկտոր Տիտով
  • Բեմադրող օպերատոր՝ Իգոր Գելեյն, Ռոբերտ Ռուվինով
  • Բեմադրող նկարիչ՝ Գալինա Շաբանովա

Ծանոթագրություններ խմբագրել