Զիմբաբվեի նահանգներ (անգլ.՝ Provinces of Zimbabwe)։ Ներկայումս Զիմբաբվեն ունի տաս նահանգ, որոնցից երկուսը գավառական կարգավիճակ ունեցող քաղաքներ են։ Զիմբաբվեն ունիտար պետություն է, և նրա նահանգներն իրականացնում են միայն այն լիազորությունները, որոնք ընտրում է կենտրոնական կառավարությունը։ Մարզերը բաժանվում են շրջանների, իսկ շրջանները՝ բաժանմունքների։

Զիմբաբվե

Զիմբաբվեի Սահմանադրությունը սահմանում է նահանգային կառավարումն ու լիազորությունները։ 1988թ․-ի սահմանադրական փոփոխություններից հետո նահանգները ղեկավարվում էր Զիմբաբվեի նախագահի կողմից ուղղակիորեն նշանակված նահանգապետը[1]։ Թեև մարզպետները գործնականում մնում են որպես մարզային գործերի պետնախարարներ, սակայն 2013 թվականին սահմանադրական փոփոխություններից ի վեր տեխնիկապես այլևս մարզպետներ չկան։ 2013թ-ի Սահմանադրությունը նաև կոչ է անում անհարժեշտության դեպքում վեր հանել կառավարական լիազորություններն ու պարտականոությունները, չնայած Զիմբաբվեի ընդդիմադիր կուսակցությունները պնդում են, որ կենտրոնական կառավարությունը դեռ պետք է կատարի իր պարտականությունները[2]։

1890-ական թվականներին Ռոդեզիայում Ընկերության կարգի հաստատմամբ երկիրը բաժանվեց երկու գավառների՝ Մատաբելլանդն արևմուտքում և Մաշոնալանդը՝ արևելքում։ Բրիտանական գաղութատիրական իշխանության ներքո՝ որպես Հարավային Ռոդեզիա, գաղութը բաժանված էր հինգ գավառների։ Ավելի ուշ, Ռոդեզիայի կառավարությունը մարզերի թիվն ընդարձակեց յոթի՝ Մանիկալենդ, Հյուսիսային և Հարավային Մատաբելլանդ, Հյուսիսային և Հարավային Մաշոնալենդ, Միդլենդս և Վիկտորիա (ներկայումս՝ Մասվինգո)[3]։ 1980-ական թվականներին Հյուսիսային և Հարավային Մաշոնալանդ վերակազմավորվեց երեք նահանգներում՝ դառնալով Կենտրոնական Մաշոնալանդ, Հյուսիսային և Հարավային Մաշոնալանդ։ 1997-ին ստեղծվել են ամենաերիտասարդ նահանգները՝ Բուլավայոն և Հարարան։

Անուն Ավաններ և քաղաքներ Բնակչություն (2012) Ընդհանուր տարածք[4] Տեղադրություն
Կենտրոնը Ամենամեծ քաղաքը կմ2 քառակուսի մղոն
Բուլավայո Բուլավայո 1,200,337 900 347
Հարարե Հարարե 2,123,132 872 337
Մենիքալենդ Մուտարե 1,752,698 36,459 14,077
Կենտրոնական Մեշոնալենդ Բինդուրա 1,152,520 28,347 10,945
Արևելյան Մաշոնալենդ Մարոնդերա 1,344,955 12,444 7,732
Արևմտյան Մաշոնալենդ Չինհոյի Կադոմա 1,501,656 57,441 22,178
Մասվինգո Մասվիգո 1,485,090 56,566 21,840
Հյուսիսային Մատաբելելենդ Լուպանե Վիտորիա Ֆոլս 749,017 75,025 28,967
Հարավային Մատաբելելենդ Գվանադա Բեյթբրիջ 683,893 54,172 20,916
Միդլենդս Գվերու 1,614,941 49,166 18,983

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Bridger, Peter Anthony (1973). Encyclopaedia Rhodesia. College Press.
  2. Kandemiiri, Jonga (2016 թ․ մարտի 1). «MDC-T Urges Zimbabwe to Devolve Power to Provinces». VOA (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 25-ին.
  3. Passmore, Gloria C. (1972). The National Policy of Community Development in Rhodesia (անգլերեն). Department of Political Science, University of Rhodesia. էջ 163.
  4. Zimbabwe at GeoHive

4.Zimbabwe census2012 https://www.citypopulation.de/Zimbabwe-Cities.html

Արտաքին հղումներ խմբագրել