Զիգմունտ (Սիգիզմունդ) Սերակովսկի (լեհ.՝ Zygmunt Sierakowski, բելառուս․՝ Зігмунт Ігнатавіч Серакоўскі, լիտ.՝ Zigmantas Sierakauskas, մայիսի 19, 1827(1827-05-19)[1], Լեսովոե, Lutsk County, Վոլինիայի նահանգ, Ռուսական կայսրություն - հունիսի 27, 1863(1863-06-27)[1], Վիլնյուս, Ռուսական կայսրություն), լեհական, ռուսական և լիտվական հեղափոխական ազատագրական շարժման գործիչ։

Զիգմունդ Սերակովսկի
լեհ.՝ Zygmunt Sierakowski
Դիմանկար
Ծնվել էմայիսի 19, 1827(1827-05-19)[1]
ԾննդավայրԼեսովոե, Lutsk County, Վոլինիայի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էհունիսի 27, 1863(1863-06-27)[1] (36 տարեկան)
Մահվան վայրՎիլնյուս, Ռուսական կայսրություն
ԳերեզմանCastle Hill և Ռոսսա
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի զինվորական ակադեմիա
Մասնագիտությունռազմական գործիչ
ԱմուսինApolonia Dalewska?
Պարգևներ և
մրցանակներ
Cross of Independence with Swords
 Zygmunt Sierakowski Վիքիպահեստում

1845 թվականին սովորել է Պետերբուրգի համալսարանում։ Արտասահման փախչելու փորձ կատարելու համար 1848 թվականին ձերբակալվել է և որպես շարքային զինվոր աքսորվել Օրենբուրգյան կորպուս, որտեղ մտերմացել է Տարաս Շևչենկոյի հետ։ 1856 թվականին վերադարձել է աքսորից, 1859 թվականին ավարտել Գլխավոր շտաբի ակադեմիան, 1861 թվականից ծառայել է Գլխավոր շտաբում։ Կապված է եղել Նիկոլայ Չեռնիշևսկու, Նիկոլայ Դոբրոլյուբովի, Ալեքսանդր Գերցենի և Նիկոլայ Օգարյովի հետ, աշխատակցել է «Սովրեմեննիկ» թերթին, հանդիպել Ջուզեպպե Գարիբալդիին։ 1857 թվականին, Պետերբուրգում հիմնել է հեղափոխական խմբակ, որի նպատակն էր պայքարել սոցիալական, ազգագրական և կրոնական, ճնշման դեմ, հանուն Ռուսաստանում ժողովրդավարական վերափոխումների, հանուն ազատ և անկախ Լեհաստանի։ 1862-1863 թվականների լեհական ապստամբության նախօրեին նշանակվել է Ժեմայտիայի (Լիտվայի հյուսիսարևմտյան մաս) ապստամբական ուժերի զորապետ։ 1863 թվականի սկզբին ստեղծել է ապստամբական խոշոր միավորում (որտեղ կռվել է Անթանաս Մացկյավիչուսի ջոկատը), համագործակցել ապստամբ բելառուս գյուղացիների ղեկավար Կեսչինովսկու հետ։ 1863 թվականի գարնանը վիրավորվել է և գերի ընկել։ Դաշտային դատարանի վճռով կախաղան է բարձրացվել։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։