Ջիգզագ մեքենա (ֆր.՝ zigzag — բեկյալ գիծ), կարի մեքենա, որը կատարում է զիգզագաձև թակալակար։ Վերջինիս մգդակակարերը տեղադրվում են միմյանց նկատմամբ անկյան տակ։ Ջիգզագ մեքենայով թակալակարում են ժանյակները, զարդակարերը, կարում դետալների ծայրերը։ Ջիգզագ մեքենայի արագությունը 1 րոպեում մինչև 5000 մգդակ է, թակալի լայնությունը՝ 10 մմ։

«Սինգեր» մոդելի զիգզագ մեքենա


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 688