Զիարեթ (Մշո գավառ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Զիարեթ (այլ կիրառումներ)
Զիարեթ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Մշո գավառում[1]։ Գտնվում է Մուշ քաղաքից 25 կմ հյուսիս-արևմուտք՝ Արածանիի աջ կողմի վտակներից մեկի մոտ՝ Քարքե լեռան փեշերի վրա։
Գյուղ | ||
---|---|---|
Զիարեթ | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Բիթլիսի վիլայեթ | |
Գավառ | Մշո գավառ | |
Այլ անվանումներ | Զիաթաթ, Զիյարեթ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 1500 մարդ (XX դարասկիզբ) | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Անվան ստուգաբանություն
խմբագրելԶիարեթ անվանումը թուրքերեն է և այն տրվել է մոտակայքում գտնվող Ս. Կարապետ վանքի համար։ Զիարեթը թուրքերենից թարգմանաբար նշանակում է ուխտատեղի, ուխտավայր։
Պատմություն
խմբագրելԳյուղը թուրքերի ձեռքով ավերվել է, իսկ բնակչության մեծ մասը կոտորվել 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Փրկվածները տարագրվել են։
Բնակչություն
խմբագրելՊատմամշակութային կառույցներ
խմբագրելԶիարեթում կար 1268 թ.-ին կառուցված եկեղեցի։ Բնակավայրի մոտակայքում կար բերդի ավերակներ։
Հասարակական կառույցներ
խմբագրելԳյուղում գործում էր վարժարան, որը հիմնադրվել էր Պոլսի միացյալ ընկերության կողմից 1885 թ.-ին։
Անվանի մարդիկ
խմբագրելԶիարեթում է ծնվել բանաստեղծ Կորյուն Մկրտչյանը (1866)[2]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Բաղեշի նահանգի Մուշի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 301
Աղբյուրներ
խմբագրել- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 688)։ |