Զի՞նչ ու զի՞նչ տամ լողվորչուն

«Զի՞նչ ու զի՞նչ տամ լողվորչուն» հայկական ժողովրդական երգ[1][2]։

«Զի՞նչ ու զի՞նչ տամ լողվորչուն»
Հայրիկ Մուրադյան, Զուլալ, Մարիամ Կանայանի երգը
Ժանրքրմական-ծիսական[1]

Համաձայն երաժշտագետ-տեսաբան Կարինե Խուդաբաշյանի՝ «Զինչ ու զինչ տամ լողվորչուն» երգը, համանման մի քանի այլ երգերի պես, իրականում կազմել է հեթանոսական ծիսակարգի մաս և Անահիտ դիցուհու պաշտամունքի վերապրուկ է[1]։

Երգի «զոմա, զոմա է, քոմա, քոմա է» կրկներգը, ըստ Խուդաբաշյանի, նշանակում է «սոմա» և «խաոմա» ըմպելիքները, որոնք ծեսի ընթացքում մատուցել են քրմին և քրմուհուն[1]։ Այս և նմանատիպ որոշ այլ երգեր Խուդաբաշյանը համարում է հնագույն նմուշներն այն պարերգերի, որոնց բանաստեղծական շարադրանքում պատկերված է աղջկա մերկանալու գործողությունը՝ գլխի հարդարանքից մինչև ներքնազգեստները, ինչը, ըստ երաժշտագետի, հայ, ինչպես նաև այլ հեթանոս ազգերի մոտ, որոշակի տոների ժամանակ սովորական է եղել քրմուհիների մերկությունը[1]։

Երգի տեքստը խմբագրել

Զի՞նչ ու զի՞նչ տամ լողվորչուն։ Զոմա զոմա էր։
Զիմ լաչակ տամ լողվորչուն։ Քոմա քոմա էր։
Ո՜չ էառ, ո՜չ հավնեցավ, Զոմա զոմա էր.
Ո՜չ էհան ծամկալ ծովեն։ Քոմա քոմա էր։

Զի՞նչ ու զի՞նչ տամ լողվորչուն։ Զոմա զոմա էր։
Զիմ շապիկ տամ լողվորչուն։ Քոմա քոմա էր։
Ո՜չ էառ, ո՜չ հավնեցավ, Զոմա զոմա էր.
Ո՜չ էհան ծամկալ ծովեն։ Քոմա քոմա էր։

Զի՞նչ ու զի՞նչ տամ լողվորչուն։ Զոմա զոմա էր։
Լուսնակ գիշեր պագ մի տվի։ Քոմա քոմա էր։
Հետ էառ, հետ հավնեցավ, Զոմա զոմա էր.
Հետ էհան ծամկալ ծովեն։ Քոմա քոմա էր[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակի նյութը տրամադրված է Հայաստանի Ազգային գրադարանի կողմից ԳԼԱՄ ծրագրի շրջանակներում։
 
GLAM