Ժոզե Լուիշ Մենդեշ Անդրադե (հունվարի 24, 1991(1991-01-24)[4][5][6], Ֆոգու), կաբովերդեցի ֆուտբոլիստ, «Պորտու» ակումբի հարձակվող։ 2010-2017 թվականներին խաղացել է Կաբո Վերդեի հավաքականում։

Զե Լուիշ
պորտ.՝ José Luís Mendes Andrade
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Կաբո Վերդե
Մականուն Բոնիֆացի[1][2][3]
Ծննդյան ամսաթիվ հունվարի 24, 1991(1991-01-24)[4][5][6] (33 տարեկան)
Ծննդավայր Ֆոգու
Հասակ 170 սանտիմետր
Դիրք Հարձակվող
Պատանեկան կարիերա
2007 Կաբո Վերդե Ակադեմիկա (Ֆոգո)
2008 Կաբո Վերդե Բատիկ
2009 Պորտուգալիա Ժիլ Վիսենտե
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2009-2011 Պորտուգալիա Ժիլ Վիսենտե 27 (14)
2011-2015 Պորտուգալիա Բրագա 35 (12)
2012  Պորտուգալիա Ժիլ Վիսենտե 13 (4)
2012-2013  Պորտուգալիա Բրագա Բ 13 (4)
2013-2014  Հունգարիա Վիդեոտոն 26 (9)
2015-2019 Ռուսաստան Սպարտակ (Մոսկվա) 86 (25)
2019-մ․հ․ Պորտուգալիա Պորտու 8 (6)
Ազգային հավաքական
2010-2017 Կաբո Վերդե Կաբո Վերդե 17 (2)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա խմբագրել

Զե Լուիշը ծնվել է Կաբո Վերդեում և 18 տարեկանում տեղափոխվել է Պորտուգալիա, որտեղ սկսել է իր պրոֆեսիոնալ կարիերան «Ժիլ Վիսենտե» ակումբում։ 2009 թվականի նոյեմբերի 29-ին «Շավիշ» ակումբի դեմ խաղում կատարել է իր նորամուտը պորտուգալական Սեգունդայում[7] 2010 թվականի ապրիլի 15-ին «Բեյրա Մար» ակումբի դեմ խաղում խփել է իր առաջին գոլը թիմի կազմում[8]։ Առաջին երկու մրցաշրջաններում նա ցուցաբերել է բարձր արդյունավետություն, դարձել է ակումբի լավագույն ռմբարկու, թիմին օգնել է անցնել էլիտա և հասնել միչև Պորտուգալական լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչ։ Իր խաղով Զե Լուիշը գրավել է ավելի հայտի ակումբների ուշադրությունը։ 2011 թվականի ամռանը նա տեղափոխվել է «Բրագա»՝ ակումբի հետ կնքելով հնգամյա պայմանագիր։ Նոր թիմում իր առաջին մրցաշրջանն անցկացրել է հաջողությամբ, սակայն հետո նրա մոտ սկսել է անկում, և նա վարձավճարով տեղափոխվել է «Ժիլ Վիսենտե»։ Մեկ տարի անց Զե Լուիշը վերադարձել է «Բրագա»։ 2012 թվականի օգոստոսի 25-ին «Բեյրա Մար» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը Սանգրիշ լիգայում[9]։ Նոյեմբերի 3-ին իր նախկին ակումբ «Ժիլ Վիսենտեի» դեմ խաղում Զե Լուիշը խփել է իր առաջին գոլը «Բրագայի» կազմում[10]։ 2013 թվականին դարձել է Պորտուգալական լիգայի գավաթի խաղարկության դափնեկիր։

Ամռանը Զե Լուիշը վարձավճարով տեղափոխվել է հունգարական «Վիդեոտոն»։ Հուլիսի 28-ին «Խալադաշ» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը Հունգարիայի առաջնությունում[11]։ Սեպտեմբերի 21-ին «Կեչկեմետ» ակումբի դեմ խաղում խփել է իր առաջին գոլը «Վիդեոտոնի» կազմում[12]։ Նա օգնել է իր թիմին դուրս գալ Հունգարիայի Գավաթի խաղարկության եզրափակիչ։ Պայմանագրի ժամկետի ավարտից հետո վերադարձել է «Բրագա»։

«Սպարտակ» (Մոսկվա) խմբագրել

 
Զե Լուիշը Մոսկվայի «Սպարտակի» կազմում

2015 թվականի սկզբում Զե Լուիշով հետաքրքրվել է «Պորտուն», «Բենֆիկան» և մոսկովյան «Դինամոն»[13]։ Ամռանը նա տեղափոխվել է մոսկովյան «Սպարտակ»՝ կնքելով չորսամյա պայմանագիր։ Տրանսֆերի արժեքը կազմել է 6,5 միլիոն եվրո։ Հուլիսի 17-ին «Ուֆա» ակումբի դեմ խաղում Զե Լուիշը կատարել է իր նորամուտը ՌՖՊԼ-ում՝ երկրորդ խաղակեսում փոխարինելով Յուրա Մովսիսյանին։ Այդ խաղում նա խփել է իր առաջին գոլը «կրամրասպիտակների» կազմում[14]։ Հուլիսի ավարտին փոխել է իր համարը «99»-ից «20»[15] այն բանից հետո, երբ թիմից հեռացել է Պատրիկ Էբերտը[16]։ Օգոստոսի 3-ին «Ռուբին» ակումբի դեմ խաղում գոլային փոխանցում է կատարել Մովսիսյանին, տնային խաղում, որի շնորհիվ խփվել է խաղի միակ գոլը[17]։ Օգոստոսի 22-ին «Ամկար» ակումբի դեմ խաղում առաջին անգամ խաղադաշտ է դուրս եկել հիմնական կազմում[18]։

Սեպտեմբերի 23-ին Ռուսաստանի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչի՝ Նիժնի Նովգորոդի «Վոլգայի» (7:0) դեմ խաղում ձևակերպել է «դուբլ» և օգնել է իր թիմին խոշոր հաղթանակ տանել։ Սեպտեմբերի 26-ին «Զենիթ» ակումբի դեմ խաղում Զե Լուիշը բացել է հանդիպման հաշիվը՝ գնդակը նետելով Լոդիգինի գլխավերևով[19]։ Այդ խաղում ստացել է ազդրի հետին մակերևույթի վնասվածք և դուրս մնացել մեկ ամսով[20]։ Նոյեմբերի 30-ին «Ռուբին» ակումբի դեմ խաղում խփել է իր առաջին գոլը վնասվածքից հետո[21]։

2016 թվականի օգոստոսի 21-ին «Կրասնոդար» ակումբի դեմ խաղում կատարել է «դուբլ»՝ խփելով իր առաջին գոլը նոր մրցաշրջանում[22]։ 2016 թվականի հոկտեմբերի 29-ին ԲԿՄԱ-ի դեմ խաղում կատարել է գոլային փոխանցում, ձևակերպել «դուբլ» և հաղթանակ բերել իր թիմին[23]։ 2017 թվականին Զեն օգնել է «Սպարտակին» դառնալ չեմպիոն։

Նույն թվականի հուլիսի 12-ին խաղացողը երկարաձգել է պայմանագիրը մոսկվայի «Սպարտակի» հետ մինչև 2021 թվականի հունիսի 30-ը։ 2017/18 Չեմպիոնների լիգայի խմբային փուլի՝ իսպանական «Սևիլիայի»[24] և սլովենական «Մարիբորի» դեմ խաղերում Զե Լուիշը[25] խփել է մեկական գոլ։

2018 թվականի հոկտեմբերի 4-ին Եվրոպայի լիգայի «Վիլյառեալի» դեմ խաղում ձևակերպել է «դուբլ»[26]։ 2018 թվականի հոկտեմբերի 21-ին խփել է երկու գոլ Տուլայի «Արսենալի» դարպասին, բայց «Սպարտակն» արդյունքում պարտվել է (2:3)։ 2018 թվականի դեկտեմբերի 8-ի խաղում, որը եղել է վերջինը ձմեռային ընդմիջումից առաջ, ձևակերպել է «դուբլ» «Անժիի» դեմ խաղում (3:0)։ 2019 թվականի գարնանը խփել է մեկական գոլ «Կրասնոդար» (1:1), «Ուֆայի» (1:0) և «Կռիլյա Սովետով» (2:1) ակումբների դեմ խաղերում։

Ընդհանոր «Սպարտակի» կազմում Ռուսաստանի առաջնությունում անցկացրել է 85 խաղ՝ խփելով 25 գոլ։ Եվրագավաթներում մոսկովյան ակումբի կազմում հարձակվողն անցկացրել է 15 խաղ՝ խփելով 5 գոլ։

«Պորտու» խմբագրել

2019 թվականի հուլիսին Լուիշը տեղափոխվել է «Պորտու»[27]։ 2019 թվականի օգոստոսի 7-ին Չեմպիոնների լիգայի նախընտրական փուլի՝ ռուսական «Կրասնոդարի» դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը նոր ակումբում[28]։ Մեկ շաբաթ հետո անցկացված պատասխան խաղում Զե Լուիշը խփել է իր առաջին գոլը «Պորտուի» կազմում[29]։ Օգոստոսի 17-ին Սետուբալի «Վիտորիա» ակումբի դեմ խաղում Զե Լուիշը ձևակերպել է հեթ-տրիկ[30]։ Օգոստոսի 24-ին խփել է հաղթական գոլը Լիսաբոնի «Բենֆիկա» ակումբի դեմ խաղում (2:0)։

Կարիերան հավաքականում խմբագրել

2010 թվականի մայիսի 24-ին Պորտուգալիայի հավաքականի դեմ ընկերական խաղում Զե Լուիշը կատարել է իր նորամուտը Կաբո Վերդեի հավաքականում[31]։

Հավաքականի կազմում իր առաջին գոլը խփել է 2014 թվականի սեպտեմբերի 6-ին Նիգերիայի հավաքականի դեմ խաղում, որն անցկացվել է Աֆրիկյան ազգերի գավաթի խաղարկության նախընտրական փուլում։ Չորս օր անց գոլ է խփել Զամբիայի հավաքականի դեմ նախընտրական խաղում։ Որոշ աղբյուրներում նշվում է, որ Զե Լուիշը հավաքականի կազմում գոլ է խփել 2012 թվականին Սիերա Լեոնեի դեմ խաղում 2014 թվականի աշխարհի առաջնության նախընտրական փուլում (հունիսի 2)[32] և Մադագասկարի դեմ խաղում 2013 թվականի Աֆրիկյան ազգերի գավաթի նախընտրական փուլում (հունիսի 16)[33], սակայն աղբյուրների մեծ մասում նշվում է, որ այդ գոլերը խփել են այլ ֆուտբոլիստներ (Սիերա Լեոնեի դարպասը գրավել է Մարկու Սուարեշը[34], Մադագասկարի դարպասը երկու գոլ է խփել Ռայան Մենդեշը և մեկ գոլ՝ Ջանինին[35][36][37]

Զե Լուիշը մասնակցել է Աֆրիկյան ազգերի գավաթի խաղարկության նախընտրական փուլերին 2012, 2013, 2015, 2017, 2019 թվականներին, սակայն չի ընգրկվել եզրափակիչ խաղերի հայտացուցակներում 2013 և 2015 թվականներին, երբ Կաբո Վերդե հավաքականն անցել է որակավորման փուլը։ Զե Լուիշը նաև մասնակցել է աշխարհի առաջնության նախընտրական խաղերին 2014 և 2018 թվականներին։

Ակումբային վիճակագրություն խմբագրել

Ակումբում խմբագրել

Զե Լուիշի ակումբային ելույթների վիճակագրությունը
2019 թվականի հոկտեմբերի 14-ի դրությամբ
Մրցաշրջան Ակումբ Լիգա Առաջնություն Գավաթ Եվրոգավաթ Այլ
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Մրցաշրջան Խաղեր Գոլեր
2009/2010   Ժիլ Վիսենտե Սեգունդա 5 4 0 0 ՊԼԳ 0 0
2010/2011   Ժիլ Վիսենտե Սեգունդա 22 10 0 0 ՊԼԳ 5 2
2011/2012   Բրագա Սագրիշ 0 0 0 0 ՊԼԳ 0 0
2011/2012   Ժիլ Վիսենտե Սագրիշ 13 4 0 0 ՊԼԳ 3 1
2012/2013   Բրագա Սագրիշ 15 4 1 1 5 0 ՊԼԳ 2 0
2012/2013   Բրագա Բ Սեգունդա 15 4 0 0 ՊԼԳ 0 0
2013/2014   Վիդեոտոն ՕՏՊ Բանկ լիգա 26 9 3 1 ՀԼԳ 9 5
2014/2015   Բրագա Սագրիշ 20 8 2 3 ՊԼԳ 2 0
2015/2016   Սպարտակ ՌՖՊԼ 24 8 1 2
2016/2017   Սպարտակ ՌՖՊԼ 21 5 1 0 2 0
2017/2018   Սպարտակ ՌՖՊԼ 16 2 2 2 5 2 ՌՍ 1 0
2018/2019   Սպարտակ ՌՊԼ 24 10 3 1 8 3
2019/2020   Պորտու Սագրիշ 7 6 0 0 3 1 ՊԼԳ 0 0

Խաղերը և գոլերը հավաքականում խմբագրել

2017 թվականի հունիսի 11-ի դրությամբ

Ընդհանուր՝ 17 խաղ / 2 գոլ, 9 հաղթանակ, 1 ոչ-ոքի, 7 պարտություն

Ձեռքբերումներ խմբագրել

Թիմային

 
2017 թվականի Ռուսաստանի Սուպերգավաթը նվաճելուց հետո

  «Ժիլ Վիսենտե»

  • Սեգունդայի հաղթող – 2010/11
  • Պորտուգալական լիգայի գավաթի եզրափակչի մասնակից – 2011/12

  «Բրագա»

  • Պորտուգալական լիգայի գավաթի դափնեկիր – 2012/13

  «Սպարտակ» (Մոսկվա)

Անձնական

  • Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության ամսվա լավագույն ֆուտբոլիստ (1) – 2016 թվական հոկտեմբեր[38].
  • ՌՖՄ «Մրցաշրջանի 33 լավագույն խաղացողներ» ազգային մրցանակի դափնեկիր – 2016/17 (№ 2)[39], 2018/19 (№ 3)
  • Պորտուգալիայի առաջնության ամսվա լավագույն ֆուտբոլիստ (1) – 2019 թվականի օգոստոս

Անձնական կյանք խմբագրել

Նախկին ընկերուհին՝ Ռաֆաելա։ Նրանք ունեն երկու երեխա, տղան՝ Լեոն, աղջիկը՝ Միյան[40]։ Ռուսաստանում գտնվելու ժամանակ ընտանիքն առանց նրա ապրել է Լիսաբոնում։ 2018 թվականի փետրվարից հանդիպել է պարուհի Ալեսայի հետ, 2019 թվականին զույգը բաժանվել է։ 2019 թվականի ապրիլի 1-ին Զե Լուիշը Ինստագրամի իր էջում հայտարարել է իր և Ալեսայի հարաբերությունների վերականգնման մասին[41][42][43]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Телингатер, Григорий. (2017 թ․ փետրվարի 1). «Зе Луиш: мне нравится, когда меня зовут Бонифацием». Championat.Com. Rambler&Co. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 19-ին.
  2. «Зе Луиш рассказал, как относится к сравнению со львом Бонифацием».
  3. ««Спартаку» срочно нужен новый защитник».
  4. 4,0 4,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  5. 5,0 5,1 FBref.com(բազմ․)
  6. 6,0 6,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  7. «Ժիլ Վիսենտե VS. Չավես 0:3» (անգլերեն). soccerway.com. 2009—11—29.
  8. «Ժիլ Վիսենտե VS. Բեյրա Մար 1:1» (անգլերեն). soccerway.com. 2010—04—15.
  9. «Բրագա VS. Բեյրա Մար 3:1» (անգլերեն). soccerway.com. 2012—08—25.
  10. «Բրագա VS. Ժիլ Վիսենտե 3:1» (անգլերեն). soccerway.com. 2012—11—03.
  11. «Վիդեոտոն VS. Ժոմբատելի Գալադաս 2:0» (անգլերեն). soccerway.com. 2013—07—28.
  12. «Վիդեոտոն VS. Ժոմբատելի Գալադաս 1:0» (անգլերեն). soccerway.com. 2013—09—21.
  13. «Что за нападающего покупает «Спартак»» (անգլերեն). sports.ru. 2015—07—05.
  14. «Սպարտակ Մոսկվա VS. Ուֆա 2:2» (անգլերեն). soccerway.com. 2015—07—17.
  15. Нападающий «Спартака» Зе Луиш сменил игровой номер
  16. Зе Луиш: «С уходом Эберта у меня появилась возможность заполучить счастливый для меня 20-й номер»
  17. «Սպարտակ Մոսկվա VS. Ռուբին 1:0» (անգլերեն). soccerway.com. 2015—08—03.
  18. «Ամկար VS. Սպարտակ Москва 1:3» (անգլերեն). soccerway.com. 2015—08—22.
  19. «Սպարտակ Մոսկվա VS. Զենիթ 2:2» (անգլերեն). soccerway.com. 2015—09—26.
  20. «Зе Луиш выбыл на месяц из-за травмы задней поверхности бедра». sport-express.ru. 28 сентября 2015.
  21. «Рубин VS. Спартак Москва 2:2» (անգլերեն). soccerway.com. 2015—11—30.
  22. «Спартак Москва VS. Краснодар 2:0» (անգլերեն). soccerway.com. 2016—08—21.
  23. «Spartak Moskva vs. CSKA Moskva - 29 October 2016 - Soccerway». int.soccerway.com. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 30-ին.
  24. «Սևիլյա VS. Սպարտակ Մոսկվա 2:1» (անգլերեն). soccerway.com. 2017—11—01.
  25. «Սպարտակ Մոսկվա VS. Մարիբոր 1:1» (անգլերեն). soccerway.com. 2017—11—20.
  26. «Спартак Москва VS. Вильярреал 3:3» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հոկտեմբերի 4.
  27. Нападающий «Спартака» Зе Луиш переходит в «Ливерпуль»
  28. «Կրասնոդար VS. Պորտու :12» (անգլերեն). soccerway.com. 2019—08—07.
  29. «Պորտու VS. Կրասնոդար 2:3» (անգլերեն). soccerway.com. 2019—08—13.
  30. «Պորտու VS. Վիտորիա Սետուբալ 4:0» (անգլերեն). soccerway.com. 2019—08—17.
  31. «Portugal held to 0–0 draw by Cape Verde». USA Today. 2010 թ․ մայիսի 24. Վերցված է 2013 թ․ ապրիլի 7-ին.
  32. «Sierra Leone 2:1 Cape Verde» (անգլերեն). transfermarkt.com. 2015—07—17.
  33. «Կաբո Վերդե VS. Մադագասկար 3:1» (անգլերեն). soccerway.com. 2012—06—16.
  34. «Sierra Leone - Cape Verde Islands 2-1». fifa.com. 2 июня 2012. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 4-ին.
  35. «Cape Verde Islands - List of International Matches». rsssf.com.
  36. «Cap Vert Madagascar 3-1». footballdatabase.eu. 16 июня 2012.
  37. «Cape Verde Madagascar». worldfootball.net. 16 июня 2012.
  38. Козлова, Галина. (2016 թ․ նոյեմբերի 1). «MVP октября РФПЛ. Зе Луиш – «зе бест» в 12-м туре и в месяце». Championat.Com. Rambler&Co. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 19-ին.
  39. «Список 33-х лучших футболистов». RFS.ru. Российский футбольный союз. 2017 թ․ մայիսի 22. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 22-ին.
  40. Зе Луиш: Устраивает всё, кроме места в таблице
  41. «Как Зе Луиш бросил семью и отдыхает с русской танцовщицей». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 4-ին.
  42. Русская танцовщица покорила звездного форварда «Спартака» Зе Луиша
  43. Русская девушка Зе Луиша, которая станцевала на его сердцее

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զե Լուիշ» հոդվածին։