Զեյգերում (գերմ․ Seigern), գունավոր մետալուրգիայում համաձուլվածքը բաղադրամասերի բաժանելու պրոցես, հիմնված է նրանց հալման ջերմաստիճանների տարբերության վրա։ Համաձուլվածքի դանդաղ տաքացման ժամանակ հալման ցածր ջերմաստիճան ունեցող մետաղները և էվտեկտիկ խառնուրդները հալվում են, իսկ դժվարահալ մասը մնամ է փխրուն, սպունգաձև զանգվածի ձևով։ Զեյգերման համար օգտագործում են թեք հատակով անդրադարձիչ վառարաններ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 683