Բացել գլխավոր ցանկը

Նասրետդինովա Զեյթունա Աղզամովնա (ռուս.՝ Зайтуна́ Агза́мовна Насретди́нова , օգոստոսի 14, 1923, Ուֆա - հոկտեմբերի 1, 2009, Ուֆա), բալետի բաշկիր սովետական արտիստուհի։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի։ ՍՄԿԿ անդամ 1952 թվականից։ Լենինգրադի պարարվեստի ուսումնարանն ավարտելուց հետո, 1941 թվականից՝ Բաշկիրական օպերայի և բալետի թատրոնի մենապարուհի։ Դերապարերից են՝ Մարիա, Զարեմա (Ասաֆևի «Բախչիսարայի շատրվանը»), Զեյթունգուլ (Ստեպանովի «Կռունկի երգը»), Թառ Խոա (Գլիերի «Կարմիր ծաղիկը»), ժիզել (Ադանի «ժիզել»)։ Հյուրախաղերով հանդես է եկել արտասահմանում։

Զեյթունա Նասրետդինովա
Ծնվել էօգոստոսի 14, 1923(1923-08-14)[1]
ԾննդավայրՈւֆա, Q4479108?, Բաշկիրական Խորհրդային Սոցիալիստական Ինքնավար Մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
Մահացել էհոկտեմբերի 1, 2009(2009-10-01) (86 տարեկանում)
Մահվան վայրՈւֆա, Բաշկորտոստան, Ռուսաստան
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Russia.svg Ռուսաստան
ԿրթությունԱ. Վագանովայի անվան ռուսական բալետի ակադեմիա
Մասնագիտությունբալետի պարող
Քաղաքական կուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան ԽՍՀՄ ժողովրդական արտիստ «Պատվո նշան» շքանշան «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Անձնվեր աշխատանքի համար» մեդալ ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ և ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Насретдинова Зайтуна Агзамовна // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 183