Զեմֆիրա Միլիտոնյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Միլիտոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Զեմֆիրա (Սվետա) Հովհաննեսի Միլիտոնյան (ապրիլի 14, 1947, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ազատամարտիկ, աշուղ։ 1968-1971 թվականներին սովորել է Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի հեռակա բաժնում։ 1968-1981 թվականներին աշխատել է Հրազդանի դպրոցներում և Երևանի ինդուստիալ մանկավարժական տեխնիկումում։ 1981-1988 թվականին ապրել է Մոսկվայում։
Զեմֆիրա Միլիտոնյան | |
---|---|
ապրիլի 14, 1947 (77 տարեկան) | |
Ծննդավայր | Երևան, ՀԽՍՀ |
Քաղաքացիություն | Հայկական ԽՍՀ |
Մարտեր/ պատերազմներ | Գորիսի, Արարատի, Վայքի, Իջևանի, ԼՂՀ Շահումյանի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտեր |
Մասնակցությունը Արցախյան ազատամարտին
խմբագրելՂարաբաղյան պատերազմի սկգբին վերադարձել է Հայաստան, «Հայոց ազգային բանակի» և այլ ջոկատների կազմելուն մասնակցել է ՀՀ Գորիսի, Արարատի, Վայքի, Իջևանի, ԼՂՀ Շահումյանի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին, Արցախ է առաքել սննդամթերք, հանդերձանք։
2001 թվականին ստեղծել է «Ալմաստ» աշուղական անսամբլը։ Անսամբլի երգացանկում հիմնականում Միլիտոնյանի ստեղծագործությաններն են, որոնց թեման հայրենասիրությունն է, աշխատանքի զովքը։ Ունի երգեր նվիրված Շ. Մեղղանին, Վ. Ստեփանյանին, Մ. Գոոյիպանին և ուրիշներին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։ |