Զեմսկի զորքի մեդալ (ռուս.՝ Медаль «Земскому войску»), Ռուսական կայսրության պետական պարգև, որով պարգևատրվել են այն սպաները և սովորական ոստիկանությունը, ովքեր մասնակցել էին 1806-1807 թվականների Զեմսկի ճակատամարտին։

Զեմսկի զորքի մեդալ
ռուս.՝ Медаль «Земскому войску»
ԵրկիրՌուսական կայսրություն Ռուսական կայսրություն
ՏեսակՄեդալ
Ում է տրվելՄեդալով պարգևատրում էին Զեմսկի ճակատամարտին մասնակցած զինվորներին։
Վիճակագրություն
Հիմնադրման ամսաթիվհունիսի 24 1770
ՀիմնադիրԵկատիրինա II
Պարգևատրման քանակը6145 ոսկե մեդալ
2220 արծաթե մեդալ
Տրամագիծ39 մմ մմ
ՆյութԱրծաթ
Զեմսկի զորքի մեդալը Վիքիպահեստում

Ընդհանուր տեղեկություններ խմբագրել

Զեմսկի զորքի մեդալը հիմնադրել է Ալեքսանդր I-ը կապված 1806-1807 թվականների Զեմսկի ճակատամարտի ընթացքում նապոլեոնյան պատերազմների համար։ Մեդալը ուներ երկու տարբերակ. արծաթե և ոսկե[1][2]։ Արծաթե մեդալը ստեղծվել էր 1807 թվականի մարտի 15-ին[3][4], իսկ ոսկե մեդալը ստեղծվեց ավելի ուշ՝ 1807 թվականի սեպտեմբերի 28-ին։

Իրականացնելու կարգ խմբագրել

Արծաթե մեդալով պարգևատրվում էին բացառապես սովորական շարքային զինվորները, ովքեր մասնակցել են Զեմսկի ճակատամարտին։ Ոսկե մեդալով պարգևատրվում էին բոլոր սպաները, ովքեր ներգրավված են կազմակերպելու ազգային Զեմսկի ճակատամարտը, դրա հետ մեկ տեղ, մարտին մասնակցողները ստանում էին Սուրբ Գևորգի մեդալ, հակառակ դեպքում, Վլադիմիրի մեդալով։ Ընդհանուր պարգևատրվել է 2220 արծաթե մեդալով և 6145 ոսկե մեդալով, ընդ որում, հարյուր որսե մեդալ կրել են ժապավենի վրա։

Մեդալի նկարագրություն խմբագրել

Մեդալները պատրաստված են եղել արծաթից և ոսկուց։ 28 մմ տրամագծով։ Մեդալի շիտակ կողմում պատկերված է Ալեքսանդր Iը՝ դեմքը դեպի աջ։ Մեդալի եզրերի երկայնքով մակագրված էր.

 
- АЛЕКСАНДРЪ I ИМП. ВСЕРОСС. 1807
 

Հակառակ կողմում, երկու հորիզոնական գծով մակագրված է.

  «ЗА ВѢРУ И ОТЕЧЕСТВО»

և
«ЗЕМСКОМУ ВОЙСКУ»

 

Ստորագրությունը եզրափակվում էր կաղնու տերևով[1][2][5]։

Մեդալը առաջին անգամ հայտնվել է Սանկտ Պետերբուրգի դրամանատանը 1808 թվականին։ Ընդհանուր պատրաստված էր 6287 ոսկե մեդալ և 2440 արծաթե մեդալ։

Պատկերասրահ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Чепурнов Н. И. Наградные медали Государства Российского. — М.: Русский мир, 2000. — С. 223. — 768 с. — ISBN 5-89577-024-X
  • Изотова М. А., Царёва Т. Б. Ордена и медали России и СССР. — Ростов-на-Дону: ООО ИД «Валдис», 2010. — С. 159-161. — 736 с. — ISBN 978-5-9567-0960-3
  • Потрашков С. В. Награды СССР, России и Украины. — Харьков: Книжный Клуб «Клуб Семейного Досуга», 2011. — С. 78. — 416 с. — ISBN 978-5-9910-1393-2
  • Кузнецов Александр Александрович, Чепурнов Николай Иванович. Наградная медаль. В 2-х томах. — М.: Патриот, 1992. — Т. 1 (1701-1917). — С. 98-99. — ISBN 5-7030-0452-7
  • Собрание русских медалей. — СПб., 1846. — Т. 4. — С. 66. № 275

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Петерс Д. И. Наградные медали Российской империи XIX—XX веков. Каталог. — М.: Археографический центр, 1996. — С. 45-46. — 291 с. — ISBN 5-86169-043-X, № 27
  2. 2,0 2,1 «Медаль Земскому войску» (ռուսերեն). Сайт «Награды императорской России 1702—1917 гг.». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 15-ին.
  3. Полное собранiе законовъ Россiйской Имперiи, собрание 1. — СПб.. — Т. 29. — С. 1047-1052., № 22 496
  4. Деммени М. Сборникъ указовъ по монетному и медальному делу въ Россiи 1649-1881. В 3-х томах. — СПб., 1887. — Т. 2. — С. 265.
  5. Смирнов В. П. Описанiе русскихъ медалей. № 355. — СПб., 1908. — С. 196.

Արտաքին հղումներ խմբագրել