Զգայունակություն (ռադիոտեխնիկա)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Զգայունակություն (այլ կիրառումներ)

Զգայունակություն ռադիոտեխնիկայում, ռադիոընդունիչի՝ թույլ ազդանշանները ընդունելու հատկությունը բնութագրող ցուցանիշ։ Որոշվում է ազդանշանի ամենափոքր հզորությամբ (կամ լարմամբ), որը եթե տրվի ընդունիչի մուտքին, կնշմարվի նրա ելքում։ Ազդանշանը կարելի է վստահ ընդունել, եթե նրա հզորությունը երեք և ավելի անգամ գերազացում է շեմի զգայունակությունը, օրիևակ՝ հեռուստացույցի զգայունակությունը հարյուրավոր մկվ է, ռադիոընդունիչներինը՝ տասերորդական, տիեզերական կապի համար գործածվող ընդունիչներինը՝ հարյուրերորդական և հազարերորդակաև մկվ։ Որքաև ընդունիչի սեփական աղմուկները փոքր են, թողարկման շերտը լայն և ելքի ինտեգրման ժամանակը մեծ, այնքան ավելի թույլ ազդանշաններ կարելի է գրանցել, այսինքն՝ ընդունիչի զգայունակությունը բարձր է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 679