Զբոսաշրջությունն Արցախի Հանրապետությունում

Զբոսաշրջությունն Արցախի Հանրապետությունում, Արցախի Հանրապետության տնտեսության գլխավոր և ամենադինամիկ տեմպերով զարգացող ճյուղը[1]։

Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարը Արցախի Հանրապետության Շուշի քաղաքում

Զբոսաշրջության ոլորտի կարգավորման նպատակով Արցախի Հանրապետության կառավարության կողմից ընդունվել է «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» ԼՂՀ օրենքը։ Արցախի Հանրապետությունում զբոսաշրջության զարգացման ուղղությամբ աշխատանքներն իրականացվում են ԼՂՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության կողմից։

Արցախի Հանրապետությունը հայկական երկրորդ պետությունն է։ Այն տեղակայված է Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևելքում և հիմնականում ունի լեռնային մակերևույթ։ Հայտնի է հարուստ և գեղեցիկ բնությամբ։

Արցախի մակերևույթը կտրտված է բազմաթիվ լեռնաշղթաներով։ Հյուսիսում Մռավի, հյուսիս-արևմուտքում՝ Արևելյան Սևանի լեռնաշղթաներն են, արևմուտքում՝ Սյունիքի բարձրավանդակը, կենտրոնական հատվածում՝ Արցախի լեռնաշղթան, որից դեպի արևելք են տարածվում մի շարք մանր լեռնաճյուղեր։ Արցախը գտնվում է սեյսմիկ ակտիվ գոտում։

Զբոսաշրջության ոլորտում իրականացվող հիմնական քաղաքական նպատակներն են զբոսաշրջության զարգացման միջոցով Արցախի Հանրապետության անկախ պետության միջազգային ճանաչումը, ինչպես նաև երկրի զբոսաշրջային հայտնի ուղղություն վերածվելու շնորհիվ ազգային եկամտի ավելացման գործընթացի արագացումը, որի արդյունք է զբոսաշրջության բնագավառում զբաղվածության ավելացմանը։ Դրան էլ կհետևի բնակչության կենսամակարդակի բարձրացումը։

2014 թվականին ԼՂՀ-ում գրանցվել է 12 տոկոս զբոսաշրջիկների քանակի նվազում նախորդ տարվա համեմատ։ Չնայած սրան, միևնույն ժամանակ աճել է օտարերկրյա զբոսաշրջիկների գիշերակացի տևողությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունից այցելուների քանակը[2]։ 2015 թվականի տվյալներով նախորդ տարվա համեմատ ըդնունած զբոսաշրջիկների թիվը ավելացել է 40%-ով՝ հասնելով տնտեսական բարձրակետի։

2015 թվականի տվյալներով՝ աշխարհի 86 երկրներից (այդ թվում և Հայաստանի Հանրապետությունից) Արցախ են ժամանել 16,000 զբոսաշրջիկներ, որոնք Արցախում ծախսել են շուրջ 6 միլիոն դոլար։

Արցախի Հանրապետությունում ապրիլի 18-ը պաշտոնապես նշվում է զբոսաշրջության և տեսարժան վայրերի օր։

Զբոսաշրջության պատմություն խմբագրել

 
Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Վանք գյուղի մոտակայքում տեղակայված Գանձասարի վանական համալիրը: Գանձասարը առաջնորդարան էր և Խաչենի իշխանների տոհմական տապանատունը

Արցախի Հանրապետությունը անկախության հռչակագիրը ընդունել է 1991 թվականի սեպտեմբերի 2-ին՝ Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանի ընթացքում՝ ժողովրդական պատգամավորների կողմից։

Երկրի անկախության առաջին տարիներին երկիրը ունեցել է զրոյական ցուցանիշներ։ Պատերազմի արդյունքում կազմալուծված էր նորանկախ պետության տնտեսությունը, ինչպես նաև ավերված էին երկրի տարածքում գտնվող պատմա-մշակութային կառույցները։

Որպես Արցախի Հանրապետության տնտեսության գերական ճյուղ՝ զբոսաշրջությունը սկսել է առաջընթաց գրանցել 21-րդ դարում։

Ստեփանակերտի կառավարչական մարմինները գրանցել են ոչ հայ զբոսաշրջիկների տարեկան համաչափ աճ 2007 թվականից սկսած, երբ Արցախ ժամանած զբոսաշրջիկների թիվը դեռ 5000 էր։ Զբոսաշրջության նման աճի մասին վկայում են Ստեփանակերտի, ինչպես նաև Շուշիի և այլ քաղաքների հյուրանոցների և հյուրատների զբաղվածության ցուցանիշները։

Արցախի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանի խոսքով այդ թվի աճը ցույց է տալիս, որ Արցախի Հանրապետության կառավարությանը հաջողվում է զարգացնել երբեմնի պատերազմից ավերված երկիրը որպես զբոսաշրջային վայր։ Զբոսաշրջության զարգացման առջի ծառացած լուրջ խնդիրներ են Ադրբեջանի Հանրապետության ստեղծած արգելքները[3]։

  Դա ներառում է Արցախի Հանրապետության հաճելի պատկեր ստեղծելը զբոսաշրջային շուկաներում հատուկ բրոշյուրների և տարբեր հեղինակային հրատարակություններում գովազդային հոդվածների միջոցով։ Մեր աշխատանքների մյուս ուղղությունը զբոսաշրջիկների այցելության համար ավելի հարմար պայմաններ ստեղծելն է։ Դա նշանակում է ոչ միայն տեղական տուրիզմի ենթակառուցվածքի զարգացում, այլև զբոսաշրջիկներին ավելի շատ պատմական վայրեր ներկայացնելը  

2014 թվականին Արցախում գրանցվել է 12 տոկոս զբոսաշրջիկների քանակի նվազում նախորդ տարվա համեմատ, սակայն միևնույն ժամանակ աճել է օտարերկրյա զբոսաշրջիկների գիշերակացի տևողությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունից այցելուների քանակը։ 2015 թվականի տվյալներով նախորդ տարվա համեմատ ըդնունած զբոսաշրջիկների թիվը ավելացել է 40%-ով՝ հասնելով բարձրակետի։

2015 թվականի տվյալներով աշխարհի 86 երկրներից (այդ թվում և Հայաստանից) Արցախ են ժամանել 16,000 զբոսաշրջիկներ, որոնք Արցախում ծախսել են 6 միլիոն դոլար։ Ներկայումս ԼՂՀ Զբոսաշրջության վարչության առաջնահերթ խնդիր է հանդիսանում Արցախում պատասխանատու զբոսաշրջության և պատմական ժառանգության պահպանության զարգացումը։

Մայրաքաղաք Ստեփանակերտ խմբագրել

 
«Մենք ենք, մեր լեռները» կոթողը

Արցախի Հանրապետության մայրաքաղաքը Ստեփանակերտն է։ Երկրի վարչական, մշակութային և տնտեսական կենտրոնն է։ Ավելի քան երկուհազարամյա պատմություն ունեցող այս քաղաքը նախկինում կոչվել է Վարակն։

Ինչպես մյուս մայրաքաղաքները, այնպես էլ Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտը ունի իր խորհրդանիշները։ Ստեփանակերտի գլխավոր խորհրդանիշը «Մենք ենք, մեր սարերը» հուշակոթողն է, որը նաև պատկերված է Արցախի Հանրապետության զինանշանի վրա։

«Մենք ենք, մեր սարերը» խմբագրել

«Մենք ենք, մեր սարերը» կոթողը շատերին հայտնի է որպես «Պապիկ-տատիկ»։ Ստեփանակերտում տեղադրվել է 1967 թվականին և գտնվում է բլրի գագաթին։ Ճարտարապետական այս գլուխգործողի Քանդակագործն է Սարգիս Բաղդասարյանը, իսկ ճարտարապետը՝ Յուրի Հակոբյանը։

Քանդակը պատրաստված է կարմիր տուֆից։ Այն խորհրդանշում է արցախյան հողի և ժողովրդի արմատների միջև արյունակցական կապը։ Հուշարձանն իրենից ներկայացնում է ավանդական տարազով տարեց ղարաբաղցի ամուսինների՝ ուս-ուսի, հպարտ ու անհողդողդ կեցվածքով ու սևեռուն հայացքով։ Կոթողը պատվանդան չունի։

Քանդակը «Մենք ենք, մեր լեռները» անունով է կնքել Բագրատ Ուլուբաբյանը։ Այն Ստեփանակերտի մուտքի մոտ որպես հուշարձան ունենալու գաղափարը կյանքի է կոչվել այդ տարիներին Լեռնային Ղարաբաղի մարզխորհրդի գործկոմի նախագահ Մուշեղ Օհանջանյանի անմիջական մասնակցությամբ[4][5][6]։

«Մենք ենք, մեր լեռները» հուշահամալիրը վերակառուցվել ու բարեկարգվել է գործարար Կարեն Ավագյումյանի կողմից։

Կրոնական կառույցներ խմբագրել

Ստեփանակերտը եկեղեցիների քաղաք է, սակայն ներկայումս քաղաքում գործող միակ եկեղեցին Սուր Հակոբ վանքն է։ Այս եկեղեցու հիմքերը դրվել են 2005 թվականի սեպտեմբերին, իսկ կառուցման աշխատանքները տևել են շուրջ 1,5 տարի՝ մինչև 2007 թվականի սկիզբ։

Եկեղեցու օծումը տեղի է ունեցել 2007 թվականի մայիսի 6-ի երեկոյան։ Իր յուրօրինակ ճարտարապետական ոճով Սուրբ Հակոբի վանքը գրավում է Արցախ ժամանած զբոսաշրջիկներին և համարվում է Արցախի ամենից այցելվող պատմա-ճարտարապետական հուշարձաններից մեկը։

Ճարտարապետական յուրահատուկ տեսքով աչքի էր ընկնում նաև Արցախի և Ստեփանակերտի կենտրոնում տեղակայված Սուրբ Գևորգ եկեղեցին, որը կառուցվել էր 19-րդ դարի վերջին։ Փակվել է խորհրդային իշխանությունների կողմից։ Եկեղեցու տարածքում ներկայումս գործում է Վահրամ Փափազյանի անվան դրամատիկ թատրոնը։

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի առաջնորդության տարիներին Ստեփանակերտում սկսվել է նաև Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարի և Ստեփանակերտի ռուսական եկեղեցու շինարարությունները։

Քաղաքային կյանք խմբագրել

 
Ստեփանակերտի Հայոց ցեղասպանության հուշարձանը

Արցախի Հանրապետության քաղաքային կյանքի գլխավոր կենտրոններից է կենտրոնական Վերածննդի հրապարակը։ Համարվում է Արցախի Հանրապետության զբոսաշրջային և քաղաքական կարևորագույն հրապարակներից մեկը։

Վերածննդի հրապարակը գտնվում է Ստեփանակերտի կենտրոնական հատվածում։ Հարավում ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի նստավայրն է։

Շրջապատված է մի կողմից Կնունյացների, մյուս կողմից փետրվարի 20-ի փողոցներով։ Հարևանությամբ գտնվում է նաև Պյատաչոկ պուրակը և «Արցախ» բանկը։

Վերածննդի հրապարակից արևմուտք գտնվում է Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչությունը Արցախի Հանրապետությունում։ Ստեփանակերտի գլխավոր գրադարաններն են Մեսրոպ Մաշտոցի անվան հանրապետականը և Մուրացանի անվան քաղաքային գրադարանը։

Գլխավոր զբոսայգին կրում է Բոգդան Կնունյանցի անունը։

Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրում վեր է խոյանում Հայոց ցեղասպանության հուշարձանը, որը տեղադրվել է 2015 թվականին[7][8]։

«Զանգակատունը» կառուցվել է Սզնեքի սպիտակ մարմարով։ Հայկական ավանդական ճարտարապետական լուծումներով կառուցված երկաստիճան գմբեթով զանգակատունը ունի 18 մետր բարձրություն և պսակված է 9 մետր բարձրությամբ խաչով։ Զանգակատան հիմքում Արցախի թեմակալ առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը Ցեղասպանության նահատակների մասունքների զետեղման կարգ է կատարել։ Մասունքները բերվել են Դեր Զորից[9]։

Հյուրանոցներ խմբագրել

 
Ստեփանակաերտի «Արմենիա» հյուրանոցը

Ամեն տարի Արցախի Հանրապետության հյուրանոցներին օգտվում են ավելի քան 1000 զբոսաշրջիկներ՝ տեղակայված տարբեր քաղաքներում։

Ստեփանակերտ խմբագրել

  • Չորս աստղանի հյուրանոց «Արմենիա»[10]
  • Չորս աստղանի հյուրանոց «Երևան»[11]
  • Երեք աստղանի հյուրանոց «Պարկ Հոթել Արցախ»[12]
  • Երեք աստղանի հյուրանոց «Նաիրիր»[13]
  • Երեք աստղանի հյուրանոց «Եգինար»
  • Արցախյան հյուրանոց «Էդ-էմ»[14]
  • Արցախյան հյուրանոց «Լոտոս»[14]
  • Արցախյան հյուրանոց «Արարատ»[14]
  • Արցախյան հյուրանոց «Դղյակ»[14]
  • Արցախյան հյուրանոց «Կարս»[14]
  • Արցախյան հյուրանոց «Օլիմպ+»[14]
  • Արցախյան հյուրանոց «Մհեր»[15]

Մայրաքաղաքից դուրս խմբագրել

Տեսարժան վայրեր խմբագրել

 
Դադիվանք

Ստորև ներկայացված են Արցախի Հանրապետության նշանավոր տեսարժան վայրերը.

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հիմնական». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 28-ին.
  2. «ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության պետի 2014 թ.-ի ամփոփիչ մամլո ասուլիսը - ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀՈԴՎԱԾՆԵՐ - Karabakh Travel». karabakh.travel. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 28-ին.(չաշխատող հղում)
  3. «Լեռնային Ղարաբաղում օտարերկրյա զբոսաշրջիկների թիվը արագորեն աճում է - ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀՈԴՎԱԾՆԵՐ - Karabakh Travel». karabakh.travel. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 28-ին.(չաշխատող հղում)
  4. «Մենք ենք, մեր լեռները». նորոգումից հետո բացվեց Արցախի գլխավոր խորհրդանիշը(չաշխատող հղում)
  5. Արցախ, Հայոց աշխարհ
  6. Շահեն Մկրտչյան, «Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները», «Հայաստան» հրատարակչություն, Երևան, 1985.
  7. Հայոց ցեղասպանության նոր հուշարձանը՝ Սպիտակ զանգակատունը՝ Ստեփանակերտում
  8. Ստեփանակերտի հուշահամալիրում Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթող կկանգնեցվի
  9. Մարտի վերջին Ստեփանակերտում վեր կխոյանա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Զանգակատունը
  10. Официальный сайт гостицы «Армения» «Արմենիա» հյուրանոցի պաշտոնական կայք Արխիվացված 2016-09-08 Wayback Machine, Արցախի հյուրանոցներ
  11. ««Երևան» հյուրանոցի պաշտոնական կայք». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 15-ին.
  12. «Պարկ Հոթել Արցախ» Հյուրանոցի պաշտոնական կայք և տեղեկատվություն Արխիվացված 2012-02-12 Wayback Machine «Պարկ Հոթել Արցախ», Ստեփանակերտ, ԼՂՀ
  13. «Ամեն ինչ Արցախի «Նաիրի» հյուրանոցի մասին». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 28-ին.
  14. 14,0 14,1 14,2 14,3 14,4 14,5 «Արցախի հյուրանոցների ցանկ — Էդ-էմ հյուրանոց». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 28-ին.
  15. 15,0 15,1 15,2 15,3 15,4 15,5 ԼՂՀ-ի պաշտոնական զբոսաշրջային կայք — հյուրանոցների ցանկ Արխիվացված 2012-01-11 Wayback Machine, Շուշի, Արցախի Հանրապետություն
  16. «Շուշի» հյուրանոցի մասին