Զբոսաշրջությունն Ալժիրում

Զբոսաշրջությունը Ալժիրում կազմում է Ալժիրի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 1 տոկոսը[1]։ Ալժիրի զբոսաշրջությունը զիջում է իր արևելյան և արևմտյան հարևաններին[2]՝ Թունիսին և Մարոկկոյին, թեև ունի զգալի ներուժ տուրիզմի զարգացման համար։ Հաշվի առնելով նրա բնությունը և պատմական օբյեկտների առկայությունը՝ նա էականորեն չի տարբերվում «արաբական արևմուտքի»՝ Մաղրեբի երկրներից։

Հարևանների միջև տարբերությունն այն է, որ օրինակ Մարոկկոյում կամ Թունիսում պոտենցիալն օգտագործվում է ակտիվորեն և տուրիզմն այստեղ ծանր արժութային եկամուտների աղբյուր է, այն դեպքում, երբ Ալժիրում ռեսուրսներն անբավարար ձևով են օգտագործվում։ Համեմատելով Թունիսում կամ Մարոկկոյում զարգացող տուրիստական բիզնեսի հետ, որոնք ունեն զարգացած տուրիստական ենթակառուցվածք և հմուտ կադրեր, ակտիվ գովազդ են իրականացնում և օտարերկրյա հյուրերին կարող են առաջարկել ցանկացած ճաշակի ու գրպանի համապատասխան ճանապարհորդություններ, Ալժիրում տուրիզմը 1990-ական թվականներին զգալի դժվարություններ էր ապրում ոչ միայն ներքին բարդ իրադրության այլ նաև իշխանությունների ոչ բավարար ուշադրության պատճառով։

ՎիճակագրությունԽմբագրել

 
Այն Սառֆա, օազիս Սահարայում

2000 թվականին Ալժիրում կար միայն հինգ հինգաստղանի հյուրանոց համեմատած Թունիսի և Մարոկկոյի հետ, որոնք ունեին նույն կարգի 76 հյուրանոց միասին վերցրած։ Ալժիրն ուներ ընդամենը 15 չորսաստղանի հյուրանոց Մարոկկոյի և Թունիսի 245 նմանատիպի դիմաց։

Այսպես Տուրիզմի նախարարության պաշտոնական տվյալներով 1999 թվականին երկիր այցելել են մոտ 7 553 000 հյուրեր և համեմատած նախորդ տարիների հետ նրանց թիվն աճել էր 14.3%–ով։ Սակայն նրանցից միայն 1 476 000 մարդ էր եղել օտարերկրացի, մնացած մասը կազմում էին ալժիրցիները, որ գտնվում էին արտերկրում, ովքեր որոշել էին այցելել հարազատ վայրերն ու բարեկամներին։ Միանգամայն ակնհայտ է, որ Ալժիրում տուրիստական սեկտորը գտնվում է լճացման վիճակում և սրա համար մի քանի պատճառ կա։ Ամենակարևորներից է լայնամասշտաբ տնտեսական կառույցների վերակառուցման և տնտեսական բարեփոխումների համար ֆինանսական միջոցների պակասը, երկրի կառավարության քաղաքական կամքի պակասը փոխելու վերաբերմունքը սեկտորի հանդեպ և այն թեքել երկրի կարիքներին համաձայն, ինչպես նաև շարունակվող ներքին անկայունությունը որպես իշխանության և իսլամական ծայրահեղականների միջև զինված հակամարտությունների արդյունք, ինչը բնականաբար վախեցնում է պոտենցիալ տուրիստներին։ 21-րդ դարի սկզբին տուրիստական սեկտորի զարգացումը որպես օտարերկրյա արժույթի ներդրման այլընտրանքային կարևոր աղբյուրներից մեկը մեծ հետաքրքրություն է առաջացնում կառավարության շրջանում։

ՊայմաններԽմբագրել

 
Սիդի Ֆերուշ

Ինչ վերաբերվում է բնակլիմայական պայմաններին ապա դրանք ինչպես Մաղրիբի մնացած երկրներում լրիվ նպաստում են տուրիզմի զարգացմանը։ Տարածքի մեծությունն ու ձգվածությունը հյուսիսից հարավ երկայնքով ապահովում է լանդշաֆտային բազմազանությունը՝ լեռնային տարածքներ, Սահարա անապատ, Միջերկրական ծովի ափամերձ հատվածներ։ Սահարայի դերը շատ մեծ է անապատային զբոսաշրջության զարգացման առումով։ Օտարերկրյա տուրիստներին Ալժիրում գրավում են ոչ միայն միջերկրածովյան խոնավ կլիման և հյուսիսային ծովափնյա շրջանի հրաշալի լողափները, որն ուներ զարգացած տուրիստական ենթակառուցվածք։ Այստեղ են գտնվում նաև միջազգային կարգի հյուրանոցների հիմնական մասը։

Տուրիստներին գրավում է նաև Ալժիրի յուրօրինակ մշակույթը, որն ներառում է ժողովրդի բազմադարյան ավանդույթները և առաջին հերթին նրա ճարտարապետական հարուստ ժառանգությունը։ Փյունիկացիների նյութական մշակույթի հուշարձանները, հին հռոմեական դարաշրջանի արժեքավոր հուշարձաններն ու ցուցադրանմուշները, բաց երկնքի տակ թանգարանները 11-18-րդ դարերի արաբամուսուլմանական քաղաքակրթության հետաքրքիր հուշարձանները, այս բոլորը կարող էին երկիր բերել արտերկրից հսկայական քանակի տուրիստներ և զգալիորեն լցնել ալժիրյան գանձարանը։

ԶարգացումԽմբագրել

1970-ական թվականներին Ալժիրյան իշխանության ջանքերը ուղղված էին տուրիստական խոշոր համալիրների և երկրի տարբեր շրջաններում հանգստյան կենտրոնների շինարարությանը, բայց հատկապես ծովափնյա շրջաններում հիմնական օտարերկրյա տուրիստներին, ինչպես նաև տեղի բնակչությանը ծառայելու։ Ալժիր քաղաքից ոչ հեռու կառուցվեց Սիդի-Ֆերուշ հսկայական համալիրը՝ հյուրանոցներով, ռեստորաններով, խաղատներով, աշտարակներով և նավահանգիստներով։ Հետո մայրաքաղաքի կողքին կառուցվեցին մի քանի նման համալիրներ։ Այդ նույն ժամանակ, քանի որ ալժիրյան տնտեսությունը հիմնվում էր հիմնականում նավթագազային սեկտորի զարգացման վրա իշխանությունները բավարար ուշադրություն չէին հատկացնում տուրիստական սեկտորի աճին և տուրիզմը դարձնելու տնտեսության դինամիկ զարգացող ճյուղ, որն ի վիճակի է գործել ժամանակակից տեխնոլոգիաներով և տրամադրել նոր որակի ծառայություններ։ Քիչ ուշադրություն էր հատկացվում նաև տուրիստական գործի համար մասնագիտացված կադրերի պատրաստմանը։ Նոր հյուրանոցները, որպես կանոն, թանկ էին, բայց նույն ժամանակ այնտեղ սպասարկումը համապատասխան չէր համաշխարհային չափանիշներին։

Կառավարությունում տուրիզմի զարգացման հստակ ծրագրի բացակայության և տուրիզմի տարածքների զարգացման հարկավոր հսկողության բացակայության և վարչական համակարգում կոռուպցիայի առկայության հետևանքով զբոսաշրջությունն այստեղ շարունակում էր զարգացվածության ցածր մակարդակում մնալ։ Տեղի գործարարներն ովքեր ուզում էին զբոսաշրջական բազաներ ստեղծել բավարար ներդրողներ էին փնտրում այն նույն ժամանակ, երբ Իտալիայից, Իսպանիայից, Պարսից ծոցի երկրներից ներդրողները հրաժարվում էին մասնակցել այդ նախագծերի իրականացմանը հենց բազային ենթակառուցվածքների բացակայության և տեղի պոտենցիալ գործընկերների անկանխատեսելիության պատճառով։

Դարասկզբին Ալժիրում հաշվվում էր տուրիզմի զարգացման մոտ 174 գոտի։ Կառավարությունը նախատեսում է այնտեղ բազային ենթակառոցվածքի շինարարությունը արագացնել ներառելով առաջին հերթին ջրմուղի և մաքրող համակարգի շինարարությունը։ Դրա հետ կապված կառավարությունը փորձում է գտնել հետաքրքրված ներդրողներ երկրում կամ արտասահմանում, որպեսզի բաժանեն նրանց միջև հողատարածքները խելամիտ գներով։ Վերջին տարիներին կտրուկ անկում ապրած տուրիզմի եկամուտները բարձրացնելու հույսով իշխանությունները ձգտում էին բարձրացնել օտարերկրյա տուրիստների սպասարկման մակարդակը, ընդլայնել միջազգային չափանիշներին համապատասխանող նոր հյուրանոցային համալիրների շինարարությունը։

Տուրիզմից ստացված եկամուտներն Ալժիրում 1992 թվականի 75 միլիոն դոլարից կրճատվեին ընդամենը 6 միլիոն դոլարի 1997 թվականին, ընդ որում 1992 թվականի եկամուտները կազմում էին 1997 թվականի ստացված եկամուտների ընդամենը 23%–ը։ 1990-ական թվականների վերջերին իրադրությունն ավելի վատացավ, ինչի մասին վկայում են վիճակագրական տվյալները. 1997-ին տուրիզմի արտասահմանյան եկամուտները կազմում էին միայն 1.6 %-ը 1972 թվականի տվյալների։ Ալժիրում տուրիստական սեկտորի հետամնացությունը լուսաբանելու համար պետք է նշել, որ այս ճյուղի եկամուտներն Ալժիրում կազմում են Իսպանիայում տուրիստական բիզնեսի եկամուտների 0.03%-ը իսկ Թունիսի՝ 0.4%-ը։

Որոշ համալիրներում և հյուրանոցներում խոշոր ընկերությունների հետ երկարատև բանակցություններից ու մտորումներից հետո սպասարկման մակարդակի բարձրացման նպատակով արտասահմանյան կառավարում մտցնելու մասին պայմանագրերի վերաբերյալ որոշում ընդունվեց ստորագրել պայմանագրեր արտասահմանյան ընկերությունների հետ։ Այս գործում առաջին աղավնի դարձավ «Սոֆիտել» հյուրանոցը։

Միջազգային ասպարեզում մրցունակ տուրիստական սեկտորի ստեղծման համար անհրաժեշտ է քաղաքական ուժ, տուրիզմի զարգացման հստակ և հետևողականորեն իրականացվող ծրագիր, խոշոր ֆինանսական ներդրումներ, որոնք պետությունը կարող է ապահովել, եթե նավթի գները շարունակում են մնալ բարձր մակարդակում։ Ընդ որում, պետք է հաշվի առնել, որ Ալժիրում գոյություն ունեն մի շարք այլ խնդիրներ, որոնք անհետաձգելի լուծում են պահանջում, այդ թվում օրինակ անգործության բարձր մակարդակը, ժամանակակից բնակատեղիների խիստ պակաս, բնակչության ցածր կենսամակարդակ, կրթության և առողջապահության ոլորտի խնդիրներ։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Algeria country profile, p. 13. Library of Congress Federal Research Division (May 1, 2006).   This article incorporates text from this source, which is in the public domain.
  2. [Global Travel Industry News - Algeria calls for investment in tourism]http://www.eturbonews.com/11091/algeria-calls-investment-tourism Archived 2014-08-13 at the Wayback Machine.

Արտաքին հղումներԽմբագրել