Զբոսաշրջությունը Ռուսաստանում

Զբոսաշրջությունը Ռուսաստանում, Ռուսաստանի Դաշնության տնտեսության կարևորագույն ճյուղերից մեկը։ Ռուսաստանը պետություն է Եվրասիայում՝ Եվրոպայի արևելյան և Ասիայի հյուսիսային հատվածում։ Ըստ զբոսաշրջային համաշխարհային կազմակերպության՝ Ռուսաստանը զբոսաշրջության ցուցանիշներով աշխարհի առաջատար երկրներից մեկն է։ 2022 թվականին 200,100 օտարեկրացի զբոսաշրջիկ է այցելել Ռուսաստանի Դաշնությունը, որը 96.1%-ով ցածր է, մինչև համավարակի մակարդակից[1]։

Վասիլի Երանելու տաճար

Ըստ 2014 թվականի տվյալների՝ ընդունած զբոսաշրջիկների թվով աշխարհում գրավում է 9-րդ տեղը[2]՝ Ֆրանսիայից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Իսպանիայից, Չինաստանից, Իտալիայից, Թուրքիայից, Գերմանիայից և Մեծ Բրիտանիայից հետո։

Ամեն տարի Ռուսաստան է այցելում շուրջ 28 միլիոն զբոսաշրջիկ, ովքեր երկրում ներդնում են ավելի քան 11 միլիարդ ամերիկյան դոլար։

Ռուսաստանը հարուստ բնական և մշակութային ժառանգություն ունեցող երկիր է։ Այստեղ կան ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության 26 օբյեկտ[3]։ Ռուսաստանի կարևոր զբոսաշրջային կենտրոններ են մայրաքաղաք Մոսկվան, Կրասնոդարի և Ստավրոպոլի երկրամասերի առողջարաններն ու արևոտ լողափները, Կովկասի և Սիբիրի լեռնադահուկային հանգստավայրերը, ազգային պարկերը և բնական հարստությունները։

Ռուսաստանի գլխավոր զբոսաշրջային օբյեկտը մնում է մայրաքաղաք Մոսկվան։ Մոսկվայի պատմական կենտրոնը Մոսկովյան Կրեմլն է։ Կրեմլի այցելությունը սահմանափակվում է թանգարանային վայրերով։ Արևելյան կողմից Կրեմլին միանում է մայրաքաղաքի ամենահայտնի հրապարակը՝ Կարմիր հրապարակը։ Այն շրջապատված է մի շարք տեսարժանություններով, այդ թվում Ռուսաստանի գլխավոր խորհրդանիշ հանդիսացող Վասիլի Երանելու տաճարով։

Որպես պետություն Ռուսաստանն առավել գրավիչ է Ուկրաինայի, Ղազախստանի, Տաջիկստանի, Լեհաստանի, Չինաստանի, ինչպես նաև Հայաստանի քաղաքացիների համար։

Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների շրջանում տարածված ուղղություններ են համարվում Թուրքիայի Անթալիա և Եգիպտոսի Շարմ էլ Շեյխ քաղաքները։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զբոսաշրջությունը Ռուսաստանում» հոդվածին։