Զաքարիա Աստվածատուրի Շահրիմանյան (1708[1][2][3][…], Վենետիկ, Վենետիկի հանրապետություն[4] - հոկտեմբերի 22, 1784(1784-10-22)[1][2][3][…], Վենետիկ, Վենետիկի հանրապետություն, թաղված է Ս․ Կանցիանոսի եկեղեցում), հայազգի իտալական գրող, փիլիսոփա, թարգմանիչ։

Զաքարիա Շեհրիմանյան
Ծնվել է1708[1][2][3][…]
ԾննդավայրՎենետիկ, Վենետիկի հանրապետություն[4]
Մահացել էհոկտեմբերի 22, 1784(1784-10-22)[1][2][3][…]
Մահվան վայրՎենետիկ, Վենետիկի հանրապետություն
Քաղաքացիություն Վենետիկի հանրապետություն
Մասնագիտությունգրող և բանաստեղծ

Կենսագրություն խմբագրել

 
Զաքարիա Շեհրիմանյանի Մադրիդում 1778 թվականին հրատարակված «Էնրիկո Վանտոնի ճանապարհորդությունը կապիկների և շնագլուխների աշխարհում» վեպի էջերից

Երիտասարդ հասակում ձեռնադրվել է քահանա, սակայն հոգևոր կոչումը նրան չի հրապուրել․ նա իր ողջ կյանքը նվիրել է գրական-ստեղծագործական աշխատանքին։ Գրել է իտալերեն, թողել է հարուստ գրական ժառանգություն՝ ինքնուրույն և թարգմանական։ Տպագիր առաջին ստեղծագործություններն ունեն փիլիսոփայական, պատմադիցաբանական բնույթ, մեծ մասամբ գրվել են ժամանակի նշանավոր անձանց և Վենետիկի արքունական թատրոնի պատվերով։ 1744 թվականին հրատարակվել է նրա «Արիստիպպոս» քնարական ստեղծագործությունը, որն անտիկ շրջանի իդեալիստ Փիլիսոփա, Սոկրատի աշակերտ Արիստիպպոս Կյուրենացու հայացքների քննությունն է։ Շահրիմյանի նշանավոր գործերից են «Կայոս Մարտիոս Կորիոլանռս» (1747 թվական) երգախառն պատմական դրաման, «Ալմանախ ի պետս իմաստակների» փիլիսոփայական երկը։ Շահրիմյանը գրել է նաև բժշկագիտական երկեր՝ «Բժիշկների և բժշկության մասին», «Հիվանդություններ, որոնց բուժման համար ավելի շուտ պետք է դիմել բնությանը, քան թե բժշկին»։ Շեհրիմանյանը առավել ճանաչվել է «Էնրիկո Վանտոնի ճանապարհորդությունը կապիկների և շնագլուխների աշխարհում» (հ․ 1-4, 1764) արկածային վեպով, որը հրատարակվել է առանց ստորագրության․ Շահրիմյանի վեպը ներկայացրել է որպես անգլերեն, մի ձեռագրից կատարված թարգմանություն։

Գրականություն խմբագրել

  • Ալիշան Ղ., Հայ-Վենետ, 1896։
  • Տեր-Հովհանյան Հ., Պատմութիւն Նոր Ջուղայու, որ Ասպահան, հ. 1, Նոր Ջուղա, 1880։
  • Նազարյան Շ., Վենետահայոց եւ գրող Զաքարիա Շեհրիմանեանի մասին, «Բազմավեպ», 1976, համար 1-2։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Swartz A. Open Library — 2007.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Biblioteca Virtual Miguel de Cervantes (իսպ.) — 1999.
  4. 4,0 4,1 4,2 Pizzamiglio G. Dizionario Biografico degli Italiani (իտալ.) — 2018. — Vol. 92.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 478