Զարևանդ (գավառ)

Մեծ Հայքի Պարսկահայք նահանգի գավառ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Զարևանդ (այլ կիրառումներ)

Զարևանդ, գրաբար՝ Զարեւանդ, կոչվել է նաև Զարուանդ և Զարավանդ, գավառ Մեծ Հայքի Նոր Շիրական (Պարսկահայք) նահանգում, տարածքով համապատասխանում էր ներկայիս Սալմաստի և Դիլմանի շրջաններին (Ուրմիա լճից հյուսիս-արևմուտք)։ Գավառի պատմական վայրերից է Սալմաստ քաղաքը, որը հիշատակվում է դեռևս Փավստոս Բուզանդի մոտ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 662