Զարուհի Քավալջյան

հայազգի բժիշկ

Զարուհի Սերոբի Քավալջյան (Zaruhi Kavalcian, 1877, Ադափազար, Թուրքիա - հունիսի 10, 1969(1969-06-10), Ստամբուլ, Թուրքիա), ծագումով հայ, Թուրքիայի առաջին կին բժիշկը[1]։

Զարուհի Քավալջյան
Ծնվել է1877
ԾննդավայրԱդափազար, Թուրքիա
Մահացել էհունիսի 10, 1969(1969-06-10)
Մահվան վայրՍտամբուլ, Թուրքիա
ԿրթությունՉիկագոյի համալսարան (1903)
Մասնագիտությունբժիշկ և մանկավարժ

Կենսագրություն խմբագրել

Զարուհի Քավալջյանը ծնվել է 1877 թվականին Թուրքիայի Ադապազար քաղաքում՝ բժիշկ Սերոբ Քավալջյանի ընտանիքում։ 1898 թվականին ավարտել է Ադապազարի Ամերիկյան իգական քոլեջը և նույն թվականին մեկնել ԱՄՆ, քանի որ Օսմանյան պետությունում կանաց արգելված էր բժշկություն ուսումնասիրել։ 1903 թվականին Քավալջյանն ավարտել է Իլինոյսի համալսարանի բժշկական ֆակուլտետը և 1904 թվականին վերադարձել Ադապազար։ Որոշ ժամանակ հոր հետ աշխատել է որպես բժիշկ, միաժամանակ կենսաբանություն է դասավանդել Ամերիկյան քոլեջում։

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին աշխատել է վիրավորներին և տուժածներին օգնություն ցույց տվող հաստատություններում։ Երբ 1921 թվականին Ադապազարի Աղջիկների ամերիկյան քոլեջը Պոլիսի Սկյուտար թաղամաս է փոխադրվել, Զարուհին նույնպես տեղափոխվել է Ստամբուլ[2]։

Բժշկությանը զուգահեռ Զարուհի Քավալջյանը դասավանդել է Սկյուտարի Ամերիկյան իգական քոլեջում, որտեղ հայտնի է եղել Դոկտոր Քավալ անվամբ, քանի որ պոլսահայությանը պարտադրվել էր փոխել իրենց հայկական անունները։

Մահ խմբագրել

Մահացել է 1969 թվականի հունիսի 10-ին։ Թաղված է Ֆերիկյոյի հայկական բողոքական գերեզմանատանը[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «10 հայ կանայք, որոնք փոխեցին համաշխարհային պատմության ընթացքը | Dalma News». dlmn.info. Վերցված է 2018 թ․ հունվարի 22-ին.
  2. «Օսմանյան Թուրքիայի առաջին կին բժիշկը՝ Զարուհի Քավալջյան». www.ermenihaber.am (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 22-ին.
  3. ՀԱՅՈՒՀԻ ՄԸՆ Է ԹՈՒՐՔԻՈՅ ԱՌԱՋԻՆ ԿԻՆ ԲԺԻՇԿԸ