Զարմանալի գտածոն կամ ամենասովորական հրաշքներ

Զարմանալի գտածոն կամ ամենասովորական հրաշքներ (ռուս.՝ «Удивительная находка, или самые обыкновенные чудеса»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանվել է Վլադիսլավ Կրապիվինի «Болтик» վիպակի հիման վրա։

Զարմանալի գտածոն կամ ամենասովորական հրաշքներ
Երկիր ԽՍՀՄ
Ժանրկինոֆանտաստիկա
Թվական1986
Լեզուռուսերեն
ՌեժիսորՄարկ Տոմլաչև
ՕպերատորԱլբերտ Օսիպով
ԵրաժշտությունԳենադի Բանշչիկով
ԿինոընկերությունՕդեսայի կինոստուդիա
Տևողություն70 րոպե

Սյուժե խմբագրել

Իննամյա Մաքսիմ Ռիբկինը, որը գտնվում է մոր ու տատի չափազանց խնամատարության տակ, մեծանում է որպես վախկոտ ու երկչոտ երեխա, բայց մի անգամ գտնում է հեղույս և տեսնում է մի երազ, որից իմանում է, որ այս առարկան օժտված է կախարդական ուժով և օգնում է հասնել մտածածին։ Հավատալով դրան՝ տղան դառնում է համարձակ ու վճռական․ խիզախորեն շտապում է հրդեհը մարել, հաղթում է հեծանվավազքում, որից հետո մոռանում է «հրաշալի» հեղույսի մասին, որը բոլորովին պետք չէ նպատակասլաց ու համառ մարդուն։

Դերերում խմբագրել

  • Յարոսլավ Եսինովսկի – Մաքսիմ Ռիբկին
  • Ֆիլիպ Սալիմոնենկո – Տրանզյա
  • Նաստյա Բուրլակովա – Տանյա
  • Սաշա Դելիբաշ – Կեշա
  • Անտոն Արտեմենկո – Պաշա
  • Մաշա Կովտուն – Մեշալկինա
  • Յուրա Զվյագինցև – Ալիկ Տիգրիցկի
  • Մարինա Ստանկովա – Պենկինա
  • Վիտալի Դորոշենկո – Տանյայի հայրը
  • Մարիա ՎինոգրադովաՄաքսիմի տատը
  • Նինա Ռուսլանովա – մորաքույր Մարինա
  • Իրինա Ազեր – Մաքսիմի մայրը
  • Բորիս Ալեքսանդրով
  • Վիտալի Բագանով
  • Ալեքսանդր Կազիմիրով
  • Յուրա Կալինին
  • Մ․ Կիրսանովա
  • Լարիսա Կորշունովա
  • Յուրի Կուզմենկո
  • Օլյա Մուդրայա
  • Լ. Պետրենկո
  • Ն. Պետրենկո
  • Մ. Պիշենինա
  • Անատոլի Սալիմոնենկա

Նկարահանող խումբ խմբագրել

  • Սցենարի հեղինակ՝ Լարիսա Եվգենևա
  • Բեմադրող ռեժիսոր՝ Մարկ Տոլմաչով
  • Բեմադրող օպերատոր՝ Ալբերտ Օսիպով
  • Բեմադրող նկարիչ՝ Մուզա Պանաևա
  • Կոմպոզիտոր՝ Գենադի Բանշչիկով
  • Հնչյունային օպերատոր՝ Ա. Պիրով
  • Ռեժիսոր՝ Լ. Լարիոնովա
  • Օպերատորներ՝ Ա. Մոսիենկո, Վ. Բրեգեդա
  • Կոստյումների նկարիչ՝ Տ. Տարովա
  • Նկարիչներ՝ Մ. Անիսիմովա, Ն. Ամելինա
  • Մոնտաժող՝ Վ. Մոնյատովսկայա
  • Համակցված նկարահանումներ․
  • Օպերատոր՝ Ա. Տալդիկին
  • Նկարիչ՝ Կ. Պուլենկո
  • Խմբագիր՝ Ի. Մատյաշեկ
  • Ֆիլմի տնօրեն՝ Ն. Վիտվինովա
  • Լենինգրադի էստրադային-սիմֆոնիկ նվագախումբ Վ. Պ. Սոլովյով-Սեդիի, դիրիժոր՝ Ստանիսլավ Գորկովենկո
  • Ֆիլմում հնչում է «Песня о первом полёте» երգը (տեքստը՝ Վ. Կրապիվին, երաժշտությունը՝ Գ. Բանշչիկովի, կատարում է Լենինգրադի ռադիոյի և հեռուստատեսության մանկական երգչախումբ)։

Քննադատություն խմբագրել

Վլադիսլավ Կրապիվինը՝ «Болтик» վիպակի հեղինակը, որը հիմք է ընդունվել ֆիլմի նկարահանման ժամանակ, թույլ չի տվել նշել իր հեղինակությունը լուսագրերում այն պատճառով, որ սցենարը գրվել է առանց նրա համաձայնության և հավանության, իսկ վերջնական արդյունքը նրան բոլորովին դուր չի եկել[1]։

Վիպակի սյուժեն արմատապես փոխվել է․ Կրապիվինի վիպակում չկա «երազ կախարդական հեղույսի մասին» ու առարկայի գերբնական ուժի հանդեպ հավատ չի եղել։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

  • «Удивительная находка или самые обыкновенные чудеса». «Дети в кино». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 4-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)
  • «Զարմանալի գտածոն կամ ամենասովորական հրաշքներ»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  • Страница Владислава Крапивина. Видеосалон.