Վիքիպեդիայում կան հոդվածներ Աթանեսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Զարիկ Մկրտիչի Աթանեսյան (1916, Նախիջևան, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն), հայ մանկավարժ։

Զարիկ Աթանեսյան
Ծնվել է1916
ԾննդավայրՆախիջևան, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունմանկավարժ
Պարգևներ և
մրցանակներ
Լենինի շքանշան

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1916 թվականին Նախիջևան քաղաքում։ Ավարտել է Թիֆլիսի հայկական մանկավարժական ուսումնարանը[1]։

Աշխատանքային գործունեություն խմբագրել

Զարիկ Մաթևոսյանը տեղափոխվել է Երևան և զբաղվել մանկավարժությամբ՝ 1936 թվականից։ Իր մանկավարժական ակտիվ աշխատանքի համար պարգևատրվել է պատվոգրերով, իսկ 1966 թվականին՝ Լենինի շքանշանով[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Ա․ Ա․ Այվազյան, ՆԱԽԻՋԵՎԱՆ․ պատկերազարդ բնաշխարհիկ հանրագիտակ, Երևան, «Հուշարձան», 1995, էջ 221 — 368 էջ. — 2700 հատ, ISBN 5-8079-0911-9։