Զարգացման հիմնական ռազմավարությունները

Զարգացման հիմնական ռազմավարությունները

Կազմակերպության զարգացման հիմնական ռազմավարություններն են՝

  1. Սահմանափակ աճի ռազմավարություն. սահմանափակ աճի ռազմավարության ժամանակ զարգացման նպատակները սահմանվում են «ձեռք բերվածից սկսած» և շտկվում են իրավիճակի փոփոխության դեպքում։ Եթե ղեկավարությունը հիմնականում գոհ է կազմակերպության դիրքով, ապա ակնհայտ է, որ ապագայում այն նույն ռազմավարությունը կպահպանի, քանի որ դա ամենապարզ և պակաս ռիսկային գործողությունների ուղին է։
  2. Աճի ռազմավարություն. այս ռազմավարությունն առավել հաճախ կիրառվում է արագ փոփոխվող տեխնոլոգիաներով դինամիկ զարգացող ճյուղերում։ Նրան բնորոշ է նախորդ տարվա համեմատ ամենամյա զարգացման զգալի աճ;
  3. Կրճատման կամ վերջին միջոցի ռազմավարություն. այս ռազմավարությունը կազմակերպության կողմից առավել հազվադեպ է ընտրվում։ Նրան բնորոշ է անցյալում ձեռք բերված մակարդակից ավելի ցածր նպատակների առաջադրումը։ Կրճատման ռազմավարությանը դիմում են այն ժամանակ, երբ կազմակերպության գործունեության ցուցանիշները վատացման կայուն միտում են ստանում և ոչ մի միջոցառում չի կարող փոխել այդ իրավիճակը։
  4. Համակցված ռազմավարություն. այս ռազմավարությունն իրենից ներկայացնում է դիտված այլընտրանքներից ցանկացած համադրությունը։ Որպես կանոն՝ համակցված ռազմավարություն ունեն խոշոր կազմակերպությունները, որոնք ակտիվորեն գործում են մի քանի բնագավառներում։ Օրինակ՝ կազմակերպությունը կարող է վաճառել կամ լիկվիդացնել արտադրություններից մեկը և դրա փոխարեն ձեռք բերել մեկ ուրիշը կամ մի քանի այլ արտադրություններ։