Զավեն Պետրոսյան

հայ նկարիչ, բանաստեղծ

Զավեն Ասլիբեկի Պետրոսյան (փետրվարի 17, 1957(1957-02-17), Ջուջևան, Նոյեմբերյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), գեղանկարիչ, բանաստեղծ, լրագրող։ Հայաստանի գրողների միության անդամ (2009)[1]։

Զավեն Պետրոսյան
Ծնվել էփետրվարի 17, 1957(1957-02-17) (64 տարեկան)
ԾննդավայրՋուջևան, Նոյեմբերյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
Մասնագիտությունբանաստեղծ և նկարիչ
ԱնդամությունՀԳՄ

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է 1957 թ. Նոյեմբերյանի շրջանի (այժմ Տավուշի մարզ) Ջուջևան գյուղում։ 1980 թվականին ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի նկարչագծագրական ֆակուլտետը, ինչպես նաև հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը։ Զբաղվում է մանկավարժական և լրագրողական գործունեությամբ։ Իջևանում (2004 թ.), Նոյեմբերյանում (2007 թ.) ունեցել է գեղանկարչական անհատական ցուցահանդեսներ։ Նրա գրաֆիկական ձևավորումներով լույս են տեսել բազմաթիվ գրքեր[2]։

Բանաստեղծական ժողովածուներԽմբագրել

  • «Երկնալույս»[3]
  • «Խռովք և հրճվանք»
  • «Դրախտավայր»[4]
  • «Անհանգիստ անդորրություն»

ՄրցանակներԽմբագրել

2009 թվականին արժանացել է 2008-2009 թթ տպագրված լավագույն գրքի համար Մկրտիչ Սարգսյանի անվան գրական մրցանակին։

ՑուցահանդեսներԽմբագրել

  • 2004 թ. Իջևանում գեղարվեստական անհատական ցուցահանդես։
  • 2007 թ. Նոյեմբերյանում գեղարվեստական անհատական ցուցահանդես։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Զավեն Պետրոսյանի մասին Հայաստանի գրողների միության կայքում
  2. «AV Production - Զավեն Պետրոսյան»։ avproduction.am։ Վերցված է 2019-02-16 
  3. Petrosyan Zaven (1999)։ Erknaluys (հայերեն)։ Hayastan 
  4. Պետրոսյան Զավեն Ասլիբեկի (2001)։ Դրախտավայր: Բանաստեղծություններ, պոեմ (հայերեն)։ Հայաստան։ ISBN 9785540018067 

Արտաքին հղումներԽմբագրել