Զավեն Մսըրլյան

հայ պատմաբան

Զավեն Մկրտչի Մսըրլյան (1938, Բեյրութ, Լիբանան), հայ պատմաբան։

Զավեն Մսըրլյան
Ծնվել է1938
ԾննդավայրԲեյրութ, Լիբանան
Մասնագիտությունպատմաբան
Պարգևներ և
մրցանակներ
Մովսես Խորենացու մեդալ

Կենսագրություն խմբագրել

Նախնական կրթությունը ստացել է Բեյրութի և Տրիպոլիի հայկական վարժարաններում, ապա հետևել Բեյրութի ամերիկյան համալսարանի պատմության դասընթացներին։ Ստացել է արվեստների պսակավորի (1959) և մագիստրոսի (1963) կոչումներ։ Զբաղվում է մանկավարժությամբ։ 1967-ից Բեյրութի հայ ավետարանական քոլեջի տնօրենն է։

2014 թ. մայիսի 23-ին ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով[1]։

Աշխատություններ խմբագրել

Հայկական հարցի վերաբերյալ մի շարք աշխատությունների հեղինակ է։ «Հայկական հարցի մասին» (1978), «Երեք դաշնագիրեր» (1979) աշխատությունների մեջ արծարծել է Կարս-Արդահանի հարցը խորհրդա-թուրքական հարաբերությունների ոլորտում, նաև Արցախի, Նախիջևանի և Ախալքալաքի շրջանների խնդիրը, հայ-քրդական հարաբերությունները, Հայկական հարցը 1920-ի Ալեքսանդրապոլի պայմանագրում, 1921Մոսկվայի, Լոնդոնի, Կարսի խորհրդաժողովներում։

Միջին Արևելքի հայկական գաղթավայրերի պատմության կարևոր աղբյուր է Մսըրլյանի՝ հոր մասին «Մկրտիչ Մսըրլյանի ազգային-քաղաքական գործունեությունը» ուսումնասիրությունը։ Բազմաթիվ պատմագիտական և այլ բնույթի հոդվածներ է տպագրել Լիբանանի հայ մամուլում։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։