Զավեն Մելիք-Թանգիև
հայ ճարտարագետ
Զավեն Իվանի Մելիք-Թանգիև (20․ 8․1905 թվական, Շուշի-14․7․1966 թվական, Բաքու), հայ խորհրդային ինժեներ-տեխնոլոգ, ԽՄԿԿ անդամ (1944)։
Զավեն Մելիք-Թանգիև | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 20, 1905 |
Մահացել է | հուլիսի 14, 1966 (60 տարեկան) |
Մասնագիտություն | ճարտարագետ |
Ավարտել է Ադրբեջանի պոլիտեխնիկական ինստիտուտը (1930 թ.)։ 1938 թ.-ից եղել է «Ազնեֆթեպրոյեկտ» ինստիտուտի գլխավոր ինժեները։ Մասնակցել է համաշխարհային պրակտիկայում առաջին անգամ բաց ծովում ստեղծված «Նավթային քարեր» քաղաքատիպ ավանի նախագծմանը և կառուցմանը։ Լենինյան մրցանակի դափնեկիր (1961 թ.)։ Պարգևատրվել է Լենինի և Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։ Կասպից ծովի նավթարդյունահանման նավատորմի նավերից մեկը կրում է Մելիք-Թանգիևի անունը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 387)։ ![]() |