Զավեն Ա Մանազկերտցի
Զավեն Ա Մանազկերտցի (գրաբ.՝ Զաւեն Մանազկերտցի, նաև՝ Զավեն Ա Աղբիանոսյան[1], 4-րդ դար, Մանազկերտ, Ապահունիք, Տուրուբերան, Մեծ Հայք - 381, Մանազկերտ, Ապահունիք, Տուրուբերան, Մեծ Հայք), հայ հոգևորական գործիչ, Ամենայն Հայոց կաթողիկոս (377-381), Մանազկերտի եպիսկոպոս (373-377)։ Սերվում է Աղբիանոսյանների տոհմից[2] [3][4]։
Զավեն Ա Մանազկերտցի Ն.Ս.Օ.Տ.Տ. Զավեն Ա 9-րդ Ծայրագույն Պատրիարք և Կաթողիկոս Ամենայն Հայոց | |
---|---|
![]() | |
Ընդհանուր տեղեկություններ | |
Եկեղեցի | ![]() |
Տիտղոս | Ն.Ս.Օ.Տ.Տ. Զավեն Ա Ծայրագույն Պատրիարք և Կաթողիկոս Ամենայն Հայոց |
Գահակալություն | 377 - 381 |
Իրավանախորդ | Շահակ Ա Մանազկերտցի |
Իրավահաջորդ | Ասպուրակես Ա Մանազկերտցի |
Ծնվել է | 4-րդ դար |
Ծննդավայր | Մանազկերտ, Ապահունիք գավառ, Տուրուբերան, ![]() |
Մահացել է | 381 |
Մահվան վայր | Մանազկերտ, Ապահունիք գավառ, Տուրուբերան, ![]() |
Կենսագրություն
խմբագրելԾննդյան թվականն անհայտ է։ Ծնվել է Տուրուբերան աշխարհի Ապահունիք գավառի Մանազկերտ քաղաքում, սերվում է Աղբիանոսյանների տոհմից, եղբայրն է՝ Ասպուրակես Մանազկերտցին։ Նախապես եղել է Մանազկերտի եպիսկոպոսը (373-377)` հաջորդելով Ամենայն Հայոց կաթողիկոս ընտրված իր ազգական Շահակ Ա Մանազկերտցուն։ 377 թվականին ընտրվել է Ամենայն Հայոց կաթողիկոս և հաջորդել Շահակ Ա-ին։ Մահացել է 381 թվականին։ Կաթողիկոսական գահին Զավեն Ա Մանազկերտցուն հաջորդել է եղբայրը՝ Ասպուրակես Ա Մանազկերտցին[4]։
Անանուն վարքագիրը Զավեն Ա Մանազկերտցուն անվանում է «առաքինահրաշ վարուք պայծառացեալ» գործիչ՝ առանց նրա գործունեության մասին որոշակի տեղեկություններ հայտնելու։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ ««ԶԱՎԵՆ Ա ԱՂԲԻԱՆՈՍՅԱՆ», «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, Երևան, 2002». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ «Պատմութիւն Հայոց», Փավստոս Բուզանդ, Զ․ բ-դ․
- ↑ «Պատմութիւն Հայոց», Մովսես Խորենացի, Գիրք Գ, գլուխ խ-խա․
- ↑ 4,0 4,1 «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1942, Հատոր 2, Ցուցակ 1, Էջ 176․
Նախորդող՝ Շահակ Ա Մանազկերտցի |
Կաթողիկոս 377–381 |
Հաջորդող՝ Ասպուրակես Ա Մանազկերտցի |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 662)։ |