Զավարյան փողոց (Երևան)
Երևանի փողոց
(Վերահղված է Զավարյան փողոցից)
Զավարյան փողոց, փողոց Երևանի Կենտրոն վարչական շրջանում։ Անվանումն ստացել է հայ հասարակական-քաղաքական գործիչ Սիմոն Զավարյանի պատվին։
Սիմոն Զավարյան | |
---|---|
Քաղաք | Երևան |
Համայնք(ներ) | Կենտրոն վարչական շրջան |
Երկարություն | 1370 |
Սկիզբ | Տիգրան Մեծի պողոտայի 3-րդ նրբանցք |
Ավարտ | Չարենցի փողոց |
Անվանվել է ի պատիվ | Սիմոն Զավարյան |
Տվյալներ
խմբագրելՍկսվում է Տիգրան Մեծի պողոտայի 3-րդ նրբանցքից, ձգվում արևելյան ուղղությամբ, հատում Տիգրան Մեծի պողոտան, ընդհատվում «Հայկական շուկայի» մոտ, շարունակվում դեպի հյուսիս-արևելք և ավարտվում Չարենցի փողոցում։
Խորհրդային տարիներին ի պատիվ պետական և կուսակցական գործիչ Գևորգ Աթարբեկյանի կոչվել է Աթարբեկյան փողոց[1]։
Հատվող փողոցներ
խմբագրել- Տիգրան Մեծի պողոտա
- Մովսես Խորենացու փողոց
- Արհեստավորների 1-ին փողոց
- Տոլստոյի փողոց
- Ռոստոմի փողոց
- Երվանդ Քոչարի փողոցի նրբանցք
- Քաջազնունու փողոց
- Վարդանանց փողոց
Նշանակալի օբյեկտներ
խմբագրել- Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիա
- Աթլետիկայի օլիմպիական մանկապատանեկան №1 մարզադպրոց
- «Ծղոտներ» հյուրանոցային համալիր
- Հայաստանի ավտոմոդելիզմի ֆեդերացիա