Զավակներ, չափահասության չհասած անձինք։

Մայրն իր երեխաների հետ

Քաղաքացիական և ընտանեկան իրավունքներում նախատեսված դեպքերում զավակներ են համարվում նաև չափահասները։ Զավակները, անկախ սեռից, սեփական ցանկությամբ կարող են ընտրել զբաղմունք, օգտագործել ծնողների գույքը, տնօրինել ժառանգած, նվիրատվությամբ ստացած կամ անձնական եկամուտների ու միջոցների հաշվին ձեռք բերած գույքը և այլն։ Նրանց իրավունքների ամեն մի սահմանափակում արգելվում է, սակայն զավակների իրավունքների ծավալը որոշվում է գործունակությամբ։ Անչափահաս զավակների իրավունքներն ու պարտականություններն իրականացնում են ծնողները՝ որպես նրանց օրինական ներկայացուցիչներ։ Միայն առանձին դեպքերում պահանջվում է անչափահասների համաձայնությունը։ Զավակները ծնողների գույքի նկատմամբ, նրանց կենդանության օրոք, իրավունքներ չունեն։ Ծնողներից մեկի մահվան դեպքում ստանում են գույքը ժառանգելու, իսկ անչափահասները նաև ժառանգությունից պարտադիր մաս ստանալու իրավունքներ՝ անգամ կտակով ժառանգության իրավունքից զրկվելու դեպքում։ Անչափանաս զավակների դաստիարակությունն ու իրավունքների պաշտպանությունը ծնողների պարտականությունն է։ Նրանք պարտավոր են ապահովել ինչպես անչափանաս, այնպես էլ չափահաս, սակայն անաշխատունակ կարիքավոր զավակների ապրուստը։ Այդպիսի իրավունքներ են սահմանված նաև այն անչափահասների ու չափահաս անաշխատունակների համար, որոնք զավակներ են ճանաչվել ծնողների դիմումի համաձայն կամ դատարանի որոշմամբ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 661