Զառայի պաշարում (1202 թվականի նոյեմբերի 10նոյեմբերի 24), խաչակրաց չորրորդ արշավանքի և առհասարակ խաչակրաց արշավանքների պատմության առաջին ռազմական բախումը կաթոլիկական քաղաքի հետ։ Զառայի (այժմ՝ Զադար) պաշարումը տեղի է ունեցել քաղաքի գլխավոր առևտրական մրցակից՝ Վենետիկի հանրապետության նախաձեռնությամբ։ Հաշվի չառնելով Հռոմի Պապ Ինոկենտիոս III-ի սպառնալիքները (վերջինս սպառնում էր մասնակիցներին արտաքսել եկեղեցուց), խաչակիրները և վենետիկցիները թալանեցին և ավերեցին հարուստ առևտրական Զառա քաղաքը։

Զառայի պաշարում
Խաչակրաց չորրորդ արշավանք
Զադարի (Զառայի) պաշարումը
Թվական 1202 թվականի նոյեմբերի 10[1]նոյեմբերի 24[2]
Վայր Զադար, Դալմաթիա
Արդյունք Խաչակիրների հաղթանակ
Հակառակորդներ
Խաչակիրներ
Վենետիկի հանրապետություն
Հունգարիայի թագավորություն
Խորվաթիայի թագավորություն
Հրամանատարներ
Էնրիկո Դանդոլո անհայտ
Կողմերի ուժեր
10,000 խաչակիր
10,000 վենետիկցի
անհայտ
Կորուստներ
անհայտ անհայտ

Պատմություն խմբագրել

Պապ ընտրվելուց հետո Ինոկենտիոս III-ը 1198 թվականին հրապարակում է մի քանի հրովարտակ խաչակրաց արշավանք կազմակերպելու կոչով։ Ի տարբերություն նախորդ ձախողված՝ երկրորդ և երրորդ արշավանքների սպասվող արշավանքը նախատեսում էր ափանել Նեղոսի դելտայում գրավել տարածքը և շարժվել Պաղեստին։ Պապի կոչը սկզբնական շրջանում չընդունվեց եվրոպական ազնվականության շրջանում, սակայն երկու տարի անց հավաքվեց 35,000 զինվոր։

1201 թվականին Վենետիկի հանրապետության դոժ Էնրիկո Դանդոլոն խաչակիրների դեսպանների հետ կնքեց համաձայնություն ըստ, որի հանրապետությունը միանում է արշավանքին և պարտավորվում է արևելք տեղափոխել խաչակիրներին 85,000 արծաթե դրամների դիմաց[3]։ 1202 թվականին նավերը պատրաստ էին, սակայն խաչակիրներից միայն 12 հազարն էին հասել Վենետիկ, քանզի մնացածները նախընտրել էին այլ ճանապարհ կամ հետաձգել էին իրենց մասնակցությունը։ Ըստ պայմանավորվածության գումարը պետք է վճարվեր ամբողջությամբ, իսկ Վենետիկում գտնվոց բանակը կարողացել էր հավաքել միայն 51 հազար արծաթ, ավելին ոմանք նաև հասցրել էին մեծ պարտքեր կուտակել։ Դոժը առաջարկեց հետաձգել պարտքի մարումը մինչև խաչակրաց արշավանքի առաջին արդյունքները, Վենետիկի գլխավոր առևտրային մրցակից Դալմաթիայում գտնվող Զառա քաղաքի գրավման պայմանով։ Խաչակիրները ընդունում են պայմանը։ Զառա քաղաքը կիսանկախ էր և գտնվում էր Հունգարիայի թագավորության կազմում։ Զառայի գրավման գլխավոր հակասությունը Հունգարիայի արքա Իմրեի խաչակիր լինելու փաստն էր, այն պարագայում, երբ խաչակիրների հիմնական մասը պատրաստվում էր հարձակվել իր տիրույթների վրա։

Հաշվի չառնելով Հռոմի Պապի քրիստոնեական քաղաքները գրոհելու արգելանքը, ինչպես նաև մի շարք նշանավոր ասպետներ բողոքը, խաչակիրների զգալի մասը 1202 թվականին շարժվեց խաչակրաց արշավանքների պատմության ամենաստոր քայլերից մեկը կատարելու։

Պաշարում և հետևանքներ խմբագրել

 
Զադար քաղաքի ժամանակակից տեսքը

Բանակը տեղափոխում էին 72 մարտական և 140 բեռնատար նավեր։ Ըստ Ժոֆրուա դը Վիլլարդուենի նավերը նաև տեղափոխում էին պաշարողական մեքենաներ։ Բանակը կազմված էր 20,000 մարտիկներից որոնցից կեսը խաչակիրներ էին, իսկ նացածը վենետիկցի նավաստիներ։ Նոյեմբերի 10-ին նավատորմը մոտեցավ Զառային։ Նավահանգիստը ջրից պաշտպանված էր երկաթյա շղթաներով, սակայն խաչակիրներին հաջողվեց անցնել շղթաները և ափանել պարիսպների մոտ։ Վիլլարդենը պաշարված քաղաքը նկարագրում է որպես հիասքանչ ծաղկող քաղաք բարձր պարիսպներով։

Ժամանակագիրը նաև հաղորդում է, որ սկզբից մոտ մեկ շաբաթ պաշարվածների հետ բանակցություններ էին վարվում, սակայն բանակցությունները հաջողությամբ չէին պսակվում, իսկ բուն պաշարումը տևեց հինգ օր, նոյեմբերի 24-ին քաղաքը գրավվեց և թալանվեց։ Քաղաքի պաշտպանական ամրությունները ավերվեցին և քանի որ առջևում ձմեռ էր խաչակիրները մնացին քաղաքում ձմեռելու, սակայն ձմեռը միևնույն է խաղաղ չէր քանզի խաչակիրների և վենետիկցիների միջև պարբերաբար տողի էին ունենում բախումներ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Michaud, Joseph François (1882). The History of the Crusades. A. C. Armstrong and Son. էջ 63. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 9-ին.
  2. Setton, Kenneth M.; Wolff, Robert Lee; Hazard, Harry W. (1969 թ․ դեկտեմբերի 15). The Later Crusades, 1189–1311. University of Wisconsin Press. էջ 174. ISBN 9780299048440. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 10-ին.
  3. Fourth Crusade. Historynet.com

Գրականություն խմբագրել

  • Diehl, Charles: La Repubblica di Venezia, Newton & Compton editori, Roma, 2004. ISBN 88-541-0022-6
  • Romanin, Samuele: Storia documentata di Venezia, Pietro Naratovich tipografo editore, Venezia, 1853.