Զանգվածային սպանություն Կաուհայոկիում

Սպանդ Կաուհայոկիում (ֆիններեն՝ Kauhajoen koulusurmat), զանգվածային սպանություն, որն իրականացվել է ֆիննական Կաուհայոկի (ֆիններեն՝ Kauhajoki) քաղաքում 2008 թվականի սեպտեմբերի 23-ին։

Զանգվածային սպանություն Կաուհայոկիում
ՏեսակՀրաձգություն կրթական հաստատությունում և զանգվածային սպանություն
Երկիր Ֆինլանդիա
ՏեղադրանքKauhajoki?
Տարեթիվսեպտեմբերի 23, 2008
Զոհվածներ11 մարդ
Վիրավորներ3
Ահաբեկիչների քանակ1
 Kauhajoki school shooting Վիքիպահեստում

Իրադարձություններ խմբագրել

2008 թվականի սեպտեմբերի 23-ին, երեքշաբթի օրը, ժամը 10:40-ին, Սաարին, որն ամբողջովին սև էր հագել և բալակլավա գլխարկով էր, զինված «Վալտեր Ռ22» ինքնապարուկ ատրճանակով և Մոլոտովի մի քանի կոկտեյլներով, նկուղով ներս է մտել Կաուհայոկիի մասնագիտական-տեխնիկական ուսումնարանի շենք, որտեղ այդ պահին գտնվում էր ավելի քան 200 մարդ։

Սաարին դեռ նկուղում երեք անգամ կրակել է Յուկկա Ֆորսբերգի պահակախմբի վրա, բայց վրիպել է երեք անգամ։ Հայտնվելով ուսումնական գոտում՝ Սաարին կրակ է բացել քննության մեկնող մի խումբ աշակերտների վրա (20 մարդ)։ Երեք ուսանողների ցուցմունքներով, որոնց հաջողվել է թաքնվել, նա գործել է խիստ ագրեսիվ և վայելել է իր գործողությունները։ Նրանցից մեկը հետո հաստատել է․ «Ես տեսա մի տղայի, նա սկսեց կրակել մեզ վրա, ես վազեցի զիգզագաձև, որպեսզի նա ավելի դժվար հասնի ինձ»։ Ժամը 10:42-ին Սաարին հրկիզել է Մոլոտովի կոկտեյլը և այն նետել միջանցքի հյուսիսային հատված։ Սակայն դա չի աշխատել։ Ժամը 10:45-ին մի քանի աշակերտներ, մտածելով, որ դա կատակ է, գնացել են նայելու, թե ինչ է կատարվում։ Մաթթին կրակ է բացել նրանց վրա և սպանել երեքից երկուսին, մեկին վիրավորել։

Ժամը 10:46-ին ոստիկանությունն ընդունել է ահազանգն ու մի քանի մեքենա ուղարկել։ Ժամը 11:00-ին Սաարին Մոլոտովի ևս մեկ կոկտեյլ է նետել լաբորատորիաներից մեկը, որից հետո կրակոցներով կոտրել է միջանցքի բոլոր պատուհանները։ Ոստիկանությունը ժամանել է մոտավորապես ժամը 11:02-ին, նրանք մտել են այն բակը, որտեղ գնդակահարվել են Սաարին, և նրանք ստիպված են եղել նահանջել։ Ժամը 11:03 նրանք կանչել են անվտանգության աշխատակիցներին։ Ժամը 11:45-ին նրանք փորձել են շենքը գրոհով վերցնել, սակայն դադարեցրել են գրոհը՝ շենքից եկող սև ծխի պատճառով։ Ժամը 11:50-ին քոլեջում մնացել են միայն մի քանի տասնյակ ուսանողներ և հենց հարձակվողը։

Ժամը 11:53-ին Սաարին զանգահարել է իր ընկերներից մեկին և խոստովանել 10 մարդու սպանությունը և ասել, որ ցանկանում է հրաժեշտ տալ։ Ժամը 12:30-ին Սաարին կրակել է իր գլխին։ Մի քանի ժամ անց նա մահացել է Տամպերե համալսարանի հիվանդանոցում, ուր տեղափոխվել էր։ Սպանդի արդյունքում սպանվել է 11 մարդ (այդ թվում՝ Սաարին) և երեք վիրավոր, որոնցից մեկը ծանր է վիրավոր էր գլխից։ Բոլոր զոհերը Սաարիի համակուրսեցիներն էին, ոմանք նույնիսկ անձամբ էին ճանաչում նրան։ Սաարին հասցրել է 157 կրակոց արձակել[1]։

Զոհեր

Անուն Տարիք
Կիմմո Անտերո Մարտիսքայնեն 51 Ուսուցիչ
Մարկո Օլավի Կոսկինեն 21 Ուսանոզ
Ռեետա Էյյա Էլիզաբեթ Վալլի 21 Ուսանողուհի
Ջենի Մարի Լահտի-Ռյոսկե 21 Ուսանողուհի
Էսսի Անիա Կորկիամակի 21 Ուսանողուհի
Էմմի Հելինա Կիիլի 20 Ուսանողուհի
Տանյա Տուուլիա Կոտիլայնեն 26 Ուսանողուհի
Անու Հելենա Ֆինիլյա 20 Ուսանողուհի
Մարյուկա Յոզեֆ Լյուկկու 20 Ուսանողուհի
Նիինա-Էմիլիա Ռանտալա 20 Ուսանողուհի

Մաթթի Յուհանի Սաարի խմբագրել

Մաթթի Յուհանի Սաարի (ֆիններեն՝ Matti Juhani Saari), խոհարարական բաժանմունքի 22-ամյա ուսանող։

Սեպտեմբերի 18-ին չարագործը YouTube-ի սերվերում Wumpscut86 մականունով հոլովակներ է գցել, որոնցում արտասանում է you will die next («դու կմեռնես հաջորդը») արտահայտությունը և մարզվում «Վալտեր Ռ22» ատրճանակից կրակելով[2]։ Ֆինլանդիայի ոստիկանությունը սեպտեմբերի 22-ին՝ ողբերգությունից մեկ օր առաջ, նրան կանչել է հարցաքննության հոլովակի պատճառով, որտեղ, ի վերջո, համարել են, որ աննպատակահարմար է իրենից զենքի արտոնագիր վերցնելը։

2008 թվականի սեպտեմբերի 23-ի առավոտյան Մաթթի Սաարիին հանրակացարանում թողել է մի քանի ձեռագիր գրառումներ՝ «Ես ատում եմ մարդկային ցեղը», «Որոշում՝ Վալտեր Ռ22»։ Մաթթին հանցագործությունը ծրագրել էր 5 տարվա ընթացքում։ Սակայն նրա դպրոցական ընկերներից մեկը՝ Սուսաննա Քերոնենը, նրա մասին այսպես է խոսում․ «Նա լավ տղա էր, երջանիկ էր, ես չեմ հասկանում, թե ինչն է իրեն դրդել հանցագործության։ Նա միայնակ չէր, շատ ընկերներ ուներ, նա կարողանում էր շփվել մարդկանց հետ և դուր գալ նրանց»։ Այնուամենայնիվ, Մաթթին բռնության փորձ ուներ. 2006 թվականին նրան բանակից հեռացրել են հրամանին չենթարկվելու համար, երբ նրա սխալի պատճառով գրեթե մարդիկ էին զոհվել։ Նրա ընկերներից մեկը նաև հայտնել է, որ դեպքից երկու տարի առաջ Մաթթին իրեն հաղորդագրություն է ուղարկել սպանության ամսաթվով։ Նաև վկայություններ կան, որ Մաթթին դպրոցում ծաղրի է ենթարկվել։ Սպանությունից 18 ամիս առաջ նա հանկարծ սկսել է հետաքրքրվել ռումբերով, ատրճանակներով, զանգվածային սպանություններով։ Նա սկսել է ատել աշխարհը, և նրա մեջ ամեն ինչ։

2009 թվականի մարտի դրությամբ Ֆինլանդիայի ոստիկանությունը խոստովանել է, որ ի վիճակի չէ պարզել տեղի ունեցածի ճշգրիտ պատճառները։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ampujalla oli mukanaan 500 patruunaa». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 23-ին.
  2. School shooting in Kauhajoki — Eleven dead, many injured. Helsingin Sanomat, 23 сентября 2008 Արխիվացված 2012-11-02 Wayback Machine (անգլ.)

Արտաքին հղումներ խմբագրել