Զանգվածային հաղորդակցություններ

Զանգվածային հաղորդակցություն (անգլ.՝ mass communication), զանգվածային հաղորդակցության միջոցների (ԶՀՄ) օգնությամբ զանգվածային գիտակցության ստեղծման և վերարտադրման պրոցեսը, որը սկզբում կատարվում էր պարբերական մամուլի, ռադիոյի և հեռուստատեսության, իսկ այժմ նաև էլեկտրոնային հաղորդակցության միջոցներով։ Զանգվածային հաղորդակցությունը հաղորդագրությունների արտադրություն է նախատեսված զանգվածային գիտակցության վրա և դրանց փոխանցումը տեխնիկայի համապատասխան սարքավորումներով[1]։

Զանգվածային հաղորդակցությունը կապի և շփման ձև է։

Զանգվածային հաղորդակցության միջոցներն իրենցից ներկայացնում են ամեն հնարավոր տեղեկության արտադրություն, պահպանում ու տարածում իրենց մեջ ներդրված արժեքներով՝ նախատեսված զանգվածային ընկալման համար։

Զանգվածային հաղորդակցությունը ժամանակակից հասարակության անբաժան մասն է իր տնտեսությամբ, քաղաքականությամբ ու մշակույթով։ Զանգվածային հաղորդակցության վրա հեղափոխական ազդեցություն է ունեցել համացանցի ստեղծումը, որի շնորհիվ հետադարձ կապ է հաստատվում, ինչը աճող ազդեցություն է ունենում մարդու ատրադրող, սոցիալ-քաղաքական, մշակութային-գաղափարախոսական կյանքի վրա։ Զանգվածային հաղորդակցությունը ունի ոչ միայն ուղիղ ազդեցություն այդ բոլոր գործընթացների վրա, այլ նաև ինքն է կապի հնարավորություն տալիս, ինչը համաշխարհային խնդիր է, որից կախված է համամարդկային զարգացումը։

Հասկացության պատմություն խմբագրել

«Զանգվածային հաղորդակցություն» հասկացությունը (որտեղ հաղորդակցությունը հասկացվում է որպես կապ և շփում), հայտնվել է 1920-ական թվականներին ԱՄՆ-ում, հիմնականում որպես մամուլի՝ թերթերի ու ամսագրերի աշխատանքի փորձի արտացոլանք, որոնք այն ժամանակ գործող շուկայական մրցակցությունում առաջնորդվում էին «Հաճախորդը միշտ ճիշտ է» գաղափարով, ինչն էլ փոփոխվեց, դառնալով՝ «Տալ այն, ինչ ցանկանում է հանրությունը»[2]։

Այդ պայմաններում թերթերի և ամսագրերի հրատարակիչներին անհրաժեշտ էր բավական օպերատիվ և հստակ իմանալ իրենց ընթերցողների նախընտրությունները, ինչն էլ ստիպեց նրանց հասկանալ, որ իրենց հրատարակությունները հանդես են գալիս որպես զանգվածային հաղորդակցամիջոց, այսինքն ազդեցություն ունենալ մարդկանց որևէ խմբի վրա, ովքեր որպես կանոն, իրար հետ ուղիղ կապի մեջ չեն, սակայն դրա հետ մեկտեղ ունեն ընդհանուր հետաքրքրություններ, որոնք էլ ստիպում են վազել պարբերական մամուլի օգնության հետևից։ Որպես զանգվածային հաղորդակցության միջոց սկսեցին համարվել նաև կինոն ու ռադիոն, այնուհետև հեռուստատեսությունը և կապի էլեկտրոնային այլ միջոցներ, որոնք ազդում են մարդկանց գիտակցության վրա։

Տես նաև խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Hartley, J.: "Mass communication", in O'Sullivan; Fiske (eds): Key Concepts in Communication and Cultural Studies (Routledge, 1997).
  • Mackay, H.; O'Sullivan T.: The Media Reader: Continuity and Transformation (Sage, 1999).
  • Griffin, E. (2009). A first look at communication theory. McGraw Hill: New York, NY. 978-0-07-338502-0
  • Babbie, E. (2007). The practice of social research. Thomas Higher Education: Belmont, California. 0-495-09325-4
  • McQuail, D.: McQuail’s Mass Communication Theory (fifth edition) (Sage․ 2005).
  • Thompson, John B.: The Media and Modernity, Polity, 1995.
  • C. Wright Mills The Mass Society, Chapter in the Power Elite, Oxford Press, 1956

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «International Communication Association». www.icahdq.org.
  2. «AEJMC». AEJMC.