Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ, Հայաստանի Հանրապետության առաջատար հանքարդյունահանող ընկերություն է, որը տեղակայված է Քաջարան քաղաքում։ Սովորաբար հայտնի է որպես «Zangezur Copper Molybdenum combine», շահագործում է մոլիբդենի և պղնձի զգալի հաստատված ու կանխատեսվող պաշարներով հանքավայր[1]։

Պատկեր:Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ.jpg
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ

Ընկերությունը արդյունահանում և վերամշակում է առօրյա օգտագործման հազարավոր ապրանքների արտադրության համար անհրաժեշտ օգտակար հանածոներ` բավարարելով հասարակության պահանջները։ Տարածաշրջանի ամենամեծ բաց հանքում արդյունահանվում է մոլիբդենի և պղնձի հանքաքար, որի վերամշակումից ստացվում են երկու առանձին` պղնձի և մոլիբդենի խտանյութեր[2]։

ՊատմությունԽմբագրել

Սյունիքի մարզում Քաջարանի հանքավայրի առաջին երկրաբանական պեղումները տեղի են ունեցել 1935 թվականին։ Պղնձի և մոլիբդենի հանքավայրի շինարարությունը սկսվել է 1940 վականին, բայց դադարեցվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի պատճառով, մինչև 1944 թվականը։

Հանքն առաջին անգամ սկսեց արտադրությունը 1945 թվականին, և շարունակեց արտադրությունը մինչ օրս։

1991 թվականին Խորհրդային Միությունից Հայաստանի անկախացումից հետո տնտեսական խորը ճգնաժամը գրավեց նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոլեկտիվը։ Այն կանգուն էր մինչև 1994 թվականը։

2004 թվականին կոմբինատը մասնավորեցվել է, և ներկայումս սեփականատերերն են ՝ «CRONIMET Mining GmbH» (բաժնետոմսերի 60%), «Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ (բաժնետոմսերի 15%), «Հայ մոլիբդեն փրոդաքշն» ՍՊԸ-ն (12.5%) և «Զանգեզուր Մայնինգ» -ը։ ՍՊԸ (12,5%)[3]։

2018 թվից կոմբինատի բաժնետերերն են ռուս օլիգարխ Ռոման Տրոցենկոն (40%), Միխայիլ Զուրաբովը (12.5%), ՀՀ կառավարություն (27.5%), ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյան (15%), ԶՊՄԿ 10%։

«ZCMC» -ն Հայաստանի Կապան քաղաքի պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբի «Գանձասար Կապան» ակումբի տերերն ու մարզաշապիկներն են։

ՀղումներԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել