Զախարի Ստոյանով (1850[2][4][5][…], Medven, Kotel Municipality, Սլիվենի մարզ, Բուլղարիա - սեպտեմբերի 2, 1889(1889-09-02)[2][3], Փարիզ, Ֆրանսիա[6]), բուլղար գրող, հասարակական գործիչ։ Ազգային-ազատագրական շարժման մասնակից։ Ստարա Զագորայի (1875) և Ապրիլյան (1876) ապստամբությունների կազմակերպիչներից։ Օսմանյան լծից Բուլղարիայի ազատագրվելուց (1878) հետո՝ հինգերորդ ժողովրդական ժողովի նախագահ (1888)։ Եղել է «Ռաբոտնիկ» («ռուս.՝ Работник», 1881), «Բորբա», («ռուս.՝ Борьба», 1885),«Սվոբոդա» («ռուս.՝ Свобода», 1887) թերթերի խմբագիր։ Հանդես է եկել արմատական ժողովրդավարության դիրքերից, կյանքի վերջին տարիներին՝ ի պաշտպանություն միապետական կարգերի։ Բուլղարիայի վավերական գրականության ներկայացուցիչներից է։ Նրա գրչին են պատկանում թուրք զավթիչների դեմ ուղղված բուլղական ժողովրդի հայդուկային և ազգային հեղափոխական շարժման ականավոր գործիչների վիպական կենսագրությունները («Վասիլ Լևսկի-Սարկավագը», 1883, «Չետաները Բուլղարիայում-Ֆիլիպ Տոտյու, Հաջի Դիմիտր և Ստեփան Կաբաշա», 1885, «Խրիստո Բոտն», 1888 և այլն)։ «Նոթեր բուլղարական ապստամբությունների մասին» (հատոր 1—3, 1884-1992) երկում արտացոլված են Ապրիլյան ապստամբության փոթորկալի իրադարձությունները։ Ստոյանովի հուշագրությունները դարձել են բուլղական ռեալիստական արձակի զարգացման կարևոր փուլը։


բուլղար․՝ Захарий Стоянов
Դիմանկար
Ծնվել է1850(1850)
ԾննդավայրՄեդվեն, Օսմանյան կայսրություն
Մահացել է1889 սեպտեմբերի 2
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիա
Քաղաքացիություն Բուլղարիա[1]
Մայրենի լեզուբուլղարերեն
ԵրկերQ12280345?
Մասնագիտությունգրող, լրագրող և քաղաքական գործիչ
ԱմուսինAnastasiya Obretenova?
Զբաղեցրած պաշտոններԲուլղարիայի Ազգային ժողովի անդամ
ԿուսակցությունPeople's Liberal Party?
Պարգևներ և
մրցանակներ
«Սուրբ Ալեքսանդր» շքանշան
ԵրեխաներZaharinka Stoyanova?
 Zahari Stoyanov Վիքիպահեստում

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զախարի Ստոյանով» հոդվածին։