Զալիբեկ Ավագյան

հայ մանկավարժ

Զալիբեկ Հովհաննեսի Ավագյան (1924, Նորս, Շահբուզի շրջան, Նախիջևանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ - անհայտ), հայ մանկավարժ, Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։

Զալիբեկ Ավագյան
Ծնվել է1924
ԾննդավայրՆորս, Շահբուզի շրջան, Նախիջևանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ
Մահացել էանհայտ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունմանկավարժ
ԿուսակցությունԽՄԿԿ

Կենսագրություն խմբագրել

Պահեստի փոխգնդապետ Զալիբեկ Ավագյանը ծնվել է 1924 թվականին Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Շահբուզի շրջանի Նորս գյուղում, չքավոր գյուղացու ընտանիքում։ Արևելյան ռազմաճակատի գործողությունների նախօրյակին ավարտել է Նախիջևանի մանկավարժական տեխնիկումն ու նշանակվել հայրենի գյուղի դպրոցի ուսուցիչ[1]։

1942 թվականի սկզբներին Ավագյանը կամավոր մեկնել է ռազմաճակատ։ Զինվորական ծառայությունն սկսել է 409-րդ հայկական հրաձգային դիվիզիայում, որի կազմում 1942 թվականի աշնանը մասնակցել է Հյուսիսային Կովկասի ազատագրման մարտերին։ 1943 թվականի օգոստոսին Ավագյանն ավարտել է սպայական դասընթացները, ստացել կրտսեր լեյտենանտի կոչում և դասակի հրամանատար նշանակվել 227-րդ հրաձգային դիվիզիայում։ Ազատագրելով Թամանյան թերակղզին դասակը հանձնարարություն է ստացել գիշերով անցնել Կերչի նեղուցը, ամրանալ Կերչ քաղաքի մատույցներում և հնարավորություն ստեղծել զորամասի Ղրիմ անցնելուն։ Ավագյանը արժանացել է կառավարական պարգևների։ Մասնակցել է Ղրիմի, Ուկրաինայի, Բելոռուսիայի, Լեհաստանի ազատագրմանը, մարտերով հասել է Բեռլին։ 1944 թվականի փետրվարի 9-ին՝ ծննդյան օրը, Ավագյանն անցել է կոմունիստական կուսակցության շարքերը[1]։

1946 թվականի նոյեմբերին Ավագյանը զորացրվել է բանակից և աշխատանքի անցել պետանվտանգության մարմիններում։ 1977 թվականից աշխատել է Արտաշատի շրջժողկրթբաժնում՝ որպես նախնական ռազմական պատրաստության մեթոդիստ։ Բարձր են գնահատվել Զալիբեկ Ավագյանի ծառայությունները։ Պարգևատրվել է մի շարք շքանշաններով և մեդալներով, այդ թվում՝ Լեհական Ժողովրդական Հանրապետության շքանշանով։ Արժանացել է նաև պատվոգրերի, «Սոցիալիստական մրցության հաղթողի» կրծքանշան։ Բազմիցս ընտրվել է կուսակցության շրջկոմի պլենումի անդամ, շրջխորհրդի պատգամավոր[1]։

Պարգևներ խմբագրել

  • Լեհական Ժողովրդական Հանրապետության շքանշան
  • «Սոցիալիստական մրցության հաղթողի» կրծքանշան

Ծանոթագրություններ խմբագրել