Զաբուղոն
Զաբուղոն, հայ նշանավոր գրող Գրիգոր Զոհրապի նորավեպերից է, որը գրվել է 1893 թվականին։
«Զաբուղոն» | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | նովել |
Հեղինակ | Գրիգոր Զոհրապ |
Բնագիր լեզու | հայերեն |
Գրվել է | 1893 թվական |
Վիքիդարան | Զաբուղոն |
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
ՆկարագրությունԽմբագրել
Նորավեպը Զոհրապի «Լուռ ցավեր» շարքից է։ Նորավեպը սյուժե չունի. իրար հաջորդող դեպքերի շղթա գոյություն չունի։ Հեղինակը պատմում է մի իրադարձության մասին, որ երկար մտորելու տեղիք է տալիս։ Նովելում մենք տեսնում ենք հերոսների ներաշխարհի հոգեբանական վերլուծություն հեղինակի կողմից։
ԿառուցվածքԽմբագրել
Նորավեպը բաղկացած է 4 փոքրածավալ գլուխներից։
Առաջին գլխում ներկայացվում է Զաբուղոնը։ Նա գող էր, շատ ճարպիկ գող, ով հեշտությամբ հաղթահարում էր ամենաամուր փակված դուռը և ամենաբարձր պատը։ «Մարդ մը, որուն երեսը երբեք չէինք տեսած, խավարի մեջ ապրող դիվային էակ մը. գոյություն ունե՞ր արդյոք, թե առասպել մըն էր, որ բերնե բերան կրկնվելով, տարածվելով՝ վերջնական ձև ու վավերացում կստանա, իրողության կարգ կանցնի»,- նրան հեղինակն այսպես է ներկայացնում։
Երկրորդ գլխում ներկայացվում է նրա սիրած աղջիկը՝ Վասիլիկը։
Երրորդ գլուխը նրանց մտերմության և բաժանման պատմությունն է։
Չորրորդ գլուխը պատմում է այն մասին, թե ինչպես Զաբուղոնը, երեք տարի տանջվելով, կարողանում է փախչել բանտից, բայց Վասիլիկին ուրիշի հետ տեսնելով` վերադառնում է բանտ։
Վիքիդարան նախագծում կարող եք գտնել այս հեղինակի ստեղծագործություններ։ |