Աղավնո (գետ)

գետ
(Վերահղված է Զաբըղից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աղավնո (այլ կիրառումներ)

Աղավնո կամ Հագարու[1], գետ Հայաստանի Սյունիքի մարզի և Արցախի Քաշաթաղի շրջանի հյուսիս-արևմտյան տարածքում, Հագարիի աջակողմյան խոշոր վտակներից մեկը։ Երկու օժանդակներով սկիզբ է առնում Սյունիքի բարձրավանդակի Մեծ Իշխանասար և Ծղուկ լեռնազանգվածների լանջերից, հոսում դեպի հյուսիս-արևելք, այնուհետև վերջնականապես թեքվում դեպի հարավ-արևելք, ամբողջ հետագա ընթացքում անցնում V-աձև, մի փոքր լայնացած հովտով ու ծովի մակարդակից մոտ 780 մ բարձրության վրա թափվում Հագարիի մեջ՝ Բերձոր քաղաքից 7 կմ հարավ։ Ունի մի քանի խոշոր աջակողմյան վտակներ, ձախակողմյան վտակները կարճ են ու ժամանակավոր հոսք ունեցող։ Ջրահավաք ավազանի մակերեսը մոտ 440 կմ² է, որի մոտ 15%-ը ՀՀ տարածքում։ Երկու օժանդակներով էլ երկարությունը մոտ 43 կմ է։ Ջրի տարեկան միջին ծախսը մոտ 3,5 մ³/վրկ է։ Աղավնոյի ավազանում կան տաք ջրերի ելքեր[2]։

Աղավնո
Բնութագիր
Երկարություն75 կմ
Ավազանի մակերես440 կմ²
Ջրի ծախս3,5 մ³/վ
Ջրահոսք
Ակունքի տեղակայումՄեծ Իշխանասար և Ծղուկ
Գետաբերանի տեղակայումՀագարի
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերԲազմածակ, Խնածախ, Խոզնավար, Քարաշեն, Վաղատուր և Ալյաքչի
ԵրկիրԱրցախի Հանրապետություն և Հայաստանի Հանրապետություն
ԵրկրամասՔաշաթաղի շրջան և Սյունիքի մարզ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հայկական Համառոտ Հանրագիտարան/Հագարու — Վիքիդարան». hy.wikisource.org. Վերցված է 2021 թ․ հունիսի 3-ին.
  2. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 8 — 150 էջ։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աղավնո (գետ)» հոդվածին։