Զապել Եսայանի հուշարձան

Զապել Եսայանի հուշարձան, հուշարձան նվիրված հայ նշանավոր գրող, արձակագիր, թարգմանիչ, հրապարակախոս, գրականագետ Զապել Եսայանին։ Գտնվում է Հայաստանի Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում, Զապել Եսայան Ագրոբիզնես կենտրոնի տարածքում (ZYAC)՝ 5-րդ փողոց 12-րդ նրբանցք 1։

Զապել Եսայանի հուշարձան
Քարտեզ
Քարտեզ
Տեսակքանդակ
ՔանդակագործՆունե Թումանյան
Ստեղծում2022
Բարձրություն180 սանտիմետր
Երկիր Հայաստան
ՔաղաքՊռոշյան
Շինության ձևարձան
Նյութբրոնզ
Ներկա վիճակԿանգուն
 Statue of Zabel Yessayan Վիքիպահեստում

Նախագիծն իրականացրել է Armenian Artists Project բարեգործական առցանց պատկերասրահը՝ սփյուռքահայեր Վիկտոր Զարուգյանի և Ջուդի Սարյանի նախաձեռնությամբ և հովանավորությամբ։

Պատմություն խմբագրել

2021 թվականին բոստոնահայ բարերարներ Վիկտոր Զարուգյանը և տիկին Ջուդի Սարյանը պատվիրել են հայ արձակագիր, հրապարակախոս և քաղաքական գործիչ Զապել Եսայանին նվիրված ինքնատիպ հուշարձանը[1]։

Հուշարձանի բացման արարողությունը տեղի է ունեցել 2022 թվականի հոկտեմբերի 9-ին՝ Զապել Եսայան ագրոբիզնեսի կենտրոնի այգում։ Բացման խոսքով հանդես է եկել Ջուդի Սարյանը, ով ներկայացրել է Եսայանի կենսագրության կարևոր դրվագներ՝ շեշտադրելով նրա մեծ ներդրումը հայ ժողովրդի, հատկապես հայ կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում[2]։

Բացման արարողությանը ելույթ է ունեցել Նաիրյան վոկալ անսամբը, որի գեղարվեստական ղեկավար Նաիրա Մուղդուսյանը նախ ներկայացրել է Զապել Եսայանի նամակն իր դստերը։ Մուղդուսյանն իր խոսքն ուղեկցել է ժեստերի լեզվով[2]։

  Սա պատմական առիթ է։ Որոշ տարիներ առաջ մի խումբ հայ կանայք՝ Հայաստանից, ԱՄՆ-ից, Կանադայից և այլ երկրներից, գիտակցեցին, որ Հայաստանում չկա կնոջ որևէ արձան, որը կոնկրետ անուն կունենա, կանանց բոլոր արձանները խորհրդանշական էին։ Այս բացը լրացնելու համար մենք պետք է կին ընտրեինք, որը նշանակալի դերակատարում է ունեցել թե՛ Արևմտյան, թե՛ Արևելյան Հայաստանում։ Այդ կինը Զապել Եսայանն է[2]։
- Ջուդի Սարյան
 
  Եսայանի կերպարն ինձ շատ ոգևորեց, ես նրա ինքնակենսագրականը կարդացի, որը շատ տպավորիչ էր։ Շատ մեծ նվիրումով եմ մոտեցել գործին[2]։
- Նունե Թումանյան
 

Նկարագրություն խմբագրել

Զապել Եսայանի քանդակը տեղադրված է կամրջի վրա՝ աջ ձեռքում բռնած գիրք, որը խորհրդանշում է նրա մտավոր բնավորությունը և սերը գրականության հանդեպ։ Ձախ ձեռքը բռունցք է՝ խորհրդանշելով Եսայանի մարտական ոգին ու անհնազանդ բնավորությունը։ Արձանի կամուրջ-պատվանդանը խորհրդանշում է Արևմտյան և Արևելյան Հայաստանները, որի վրա որպես կապող օղակ կանգնած է Եսայանի կերպարը։

Արձանը բրոնզաձույլ է, ունի 1 մետր 80 սմ բարձրություն։ Կամրջի հետ բարձրությունը կազմում է 2 մետր 50 սմ։

Հեղինակներ խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. User, Super. «Հայաստանում տեղադրւել է Զապէլ Եսայեանի արձանը - «ԱԼԻՔ» Օրաթերթ». alikonline.ir. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 11-ին. {{cite web}}: |last= has generic name (օգնություն)
  2. 2,0 2,1 2,2 2,3 ««Շիտակ խոսող և անվախ»․ Հայաստանում բացվեց Զապել Եսայանի արձանը». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 10-ին.