Եքթա Ուզունօղլու

քուրդ գրող

Եքթա Ուզունօղլու (քրդ.՝ Yekta Geylanî, մայիսի 10, 1953(1953-05-10), Սիլվան, Դիարբեքիրի մարզ, Թուրքիա)[1][2], քուրդ գրող, թարգմանիչ, բժիշկ և գործարար, ունի քուրդ-հայկական արմատներ։ Բացի իր մասնագիտություններից ողջ կյանքի ընթացքում համարվում է որպես քրդական ակտիվիստ։ Օրինակ՝ տեղեկացնում է քրդական փոքրամասնության հալածանքների մասին Թուրքիայում, Իրանում և Իրաքում։ Բացի այդ ամենից նաև թարգմանել է Աստվածաշնչի մի որոշ մասեր, Կառել Չապեկի որոշ գործեր թարգմանել է չեխերենից քրդերեն, ինչպես նաև քրդական պոեզիա և բանաստեղծություններ՝ չեխերեն և գերմաներեն։

Եքթա Ուզունօղլու
Դիմանկար
Ծնվել էմայիսի 10, 1953(1953-05-10) (70 տարեկան)
ԾննդավայրՍիլվան, Դիարբեքիրի մարզ, Թուրքիա
Քաղաքացիություն Թուրքիա և  Գերմանիա
ԿրթությունՊրահայի Կարլի համալսարան
Մասնագիտությունբժիշկ, գրող, թարգմանիչ և ձեռնարկատեր
 Yekta Uzunoğlu Վիքիպահեստում

1970 թվականին տեղափոխվել է Փարիզ՝ Տուրեն բարձրագույն հաստատությունում ֆրանսերեն լեզուն սովորելու նպատակով։ 1971 թվականին Թուրքիայում ռազմական հեղաշրջումից հետո կրթաթոշակ է ստացել՝ ՉՍՍՀ սովորելու համար։ Հաջողությամբ սովորել է լեզուն և 1979  թվականին ավարտել է Կառլի անվան համալսարանի բժշկական ֆակուլտետը Պրահայում։

1978 թվականին եղել է քրդական Կիսալուսնի համահիմնադիրը, որը համարվում է Կարմիր խաչի համարժեքը իսլամական երկրներում։

1979 թվականին չի երկարաձգվել իր վիզան և նա արտաքսվել է Չեխոսլովակիայից։ 1979 թվականի դեկտեմբերին Ժենևում Միջազգային Կարմիր Խաչի ներկայացուցիչների կողմից գերմանացի փաստաբան Մոնխի հետ միասին ընդունվել է որպես քրդական Կիսալուսնի դելեգացիայի նախագահ։

Ֆրանսիա – Քուրդիստան ասոցիացիայի աջակցությամբ նրան տրվել է կրթաթոշակ Փարիզի հեղինակավոր Պաստեր ինստիտուտում։ Փոխարենը սակայն 1980 թվականի մարտին եղել է որպես ԲԱՍ կազմակերպության հումանիտար աշխատող Իրանում, այնուհետ 1980 թվականի հոկտեմբերից եղել է Իրաքի Քուրդիստանում։ Նույն թվականի նոյեմբերին Թուրքիայի կառավարությունը իր ներգրավվածության համար իրենից վերցրել է իր արտասահմանյան անձնագիրը։ 1981 թվականին փախստականի կարգավիճակ է ստացել Գերմանիայում, որտեղ համագործակցել է «Ամնեսթի ինթերնեշնլ» կազմակերպության հետ։ Երկու տարի անց նա եղել է Փարիզում, ինչպես նաև Արևմտյան Գերմանիայի ժամանակավոր մայրաքաղաք Բոննում քրդական ինստիտուտի հիմնադիր անդամներից մեկը։ Մինչ 1988 թվականը նա եղել է տվյալ ինստիտուտի տնօրենը։

1986 թվականին Թուրքիան նրան վերջնականապես զրկել է քաղաքացիությունից, սակայն սկսված 1996 թվականից նա ունի Գերմանիայի քաղաքացիություն։

Ներկայումս նրա մշտական բնակության երկիրն է համարվում Չեխիայի Հանրապետությունը։ 2006 թվականին նա ստացել է Ֆրանտիշեկ Կռիեգլի պարգևատրում[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Dr. Yekta Uzunoğlu Kimdir?». Pirtûk û Wêje (գերմաներեն). 2017 թ․ հունիսի 2. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 9-ին.
  2. «Životopis Yekta Uzunoglu». Yekta Uzunoglu (չեխերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 24-ին.
  3. «The Charta 77 Foundation announces 2006 František Kriegel Prize - Ekolist.cz». Ekolist.cz (չեխերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 9-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եքթա Ուզունօղլու» հոդվածին։