Երևման Սուրբ Խաչ եկեղեցի (Ախալցխա)

HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Երևման Սուրբ Խաչ եկեղեցի (այլ կիրառումներ)
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Նշան եկեղեցի (այլ կիրառումներ)

Երևման Սուրբ Խաչ եկեղեցի (նաև՝ Սուրբ Նշան եկեղեցի կամ Կոկոլայի եկեղեցի), Հայ Կաթոլիկ եկեղեցու տաճար Վրաստանի Սամցխե-Ջավախքի մարզի Ախալցխա քաղաքի հին՝ Ռաբաթ կոչված թաղամասի ամենաբարձր մասում։ Դրա մասին է վկայում հետևյալ աղբյուրը. «Հին քաղաքի մէջ եղած Հայ կաթոլիկաց եկեղեցիներէն Ս. Նշան կամ Երևման Ս. Խաչ, կառուցուած է բարձր բլրան վրայ, Հայոց միջին դարու եկեղեցեաց ձևով, ոչ այնչափ սրածայր կաթողիկէիւ, որ բաւական հնութեան նշան է...: Զանազան ժամանակաց մէջ նորոգուած է եկեղեցիս...»[1]։

Երևման Սուրբ Խաչ եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՏեղագրությունՎրաստան Ախալցխա, Վրաստան

ՊատմությունԽմբագրել

Ինչպես ավանդույթը, այդպես էլ որոշ աղբյուրներ վերաբերում են եկեղեցում կառուցմն Հայոց կաթողիկոս Ներսես Գ Տայեցուն[2]։ Ցավոք, սոն ավանդությունը ո՛չ հերքելու և ո՛չ էլ հաստատելու հիմքեր չունենք։ Անկասկած, ավանդապատում կամ նույնիսկ մտացածին է նաև 1872 թվականի հետևյալ վկայությունը.

...բոլորը գտնվում են միմյանցից ոչ հեռու։ Ամենից բարձր տեղը զբաղեցնում է Սուրբ Խաչ եկեղեցին։ Ակադեմոկոս Բրոսեն վկայում է, թե այս եկեղեցին կոչվում էր նաև,, կոկոլա,, այսինքն Նիկոլայի եկեղեցի, որն իր անունը ստացել էր հիմնադրի՝ վրացի Նիկոլայ Շալիկովի անունից։ Կառույցի արձանագրությունները ներկայումս եկեղեցին Շալիկովին վերագրելու հիմք չեն տալիս։ Հին արձանագրությունները հայերեն են[3]

18-րդ դարի առաջին կեսից տիրել են հայ կաթողիկեները։ Շնորհիվ տարբեր դարերում պարբերաբար իրականացված մի շարք նորոգությունների, որոնց հետքերը որմերի՝ տակավին կանգուն հատվածների վրա ցարդ հայտնի են, միանգամայն կանգուն և անվնաս է եղել մինչև ռուսների՝ Ախալցխան գրավելը[4]։

ՃարտարապետությունԽմբագրել

Տես նաևԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

ԲլոգերԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Էփրիկեան Ս., Պատկերազարդ բնաշխարհիկ բառարան, հ. 1, Վենետիկ, 1903-1905, էջ 60
  2. Գեղամեանց Յ., Նամակ Ախալցխայից, «Փորձ», 1876, N 1, էջ 443
    «Սուրբ Խաչ, Ներսէս Շինող կաթողիկոսից հիմնարկած»
  3. Загурский Л., Поездка в Ахалцихский уезд в 1872 г., “Записки Кавказскаго отдела императорскаго русскаго географическаго общества”, книжка VIII, Тифлис, 1873, էջ 18
  4. Սամվել Կարապետյան, Ախալցխա, Երևան, 2008, էջ 150-160