Երևան քաղաք
«Երևան քաղաք», Հուսիկ Արայի բանաստեղծական ժողովածուն, որը հրատարակվել է 2016 թվականին «Անտարես» հրատարակչությունում։ Խմբագիր՝ Արքմենիկ Նիկողոսյան, նկարիչ՝ Մառամ Ավա, կազմի լուսանկարը՝ Սոնա Ադամյանի, կազմի ձևավորումը՝ Սոֆյա Թադևոսյանի։ 72 էջ։
Երևան քաղաք | |
---|---|
![]() Գրքի շապիկը | |
Հեղինակ | Հուսիկ Արա |
Ժանր | բանաստեղծություն, պոեմ |
Բնօրինակ լեզու | հայերեն |
Էջեր | 72 |
Խմբագիր | Արքմենիկ Նիկողոսյան |
Նկարազարդող | Մառամ Ավա |
Կազմի հեղինակ | Սոֆյա Թադևոսյան, Սոնա Ադամյան |
Երկիր | Հայաստան |
Հրատարակման վայր | Երևան |
Հրատարակիչ | Անտարես |
Հրատարակման տարեթիվ | 2016 |
ԳՄՍՀ | 978-9939-51-729-2 |
ՀՏԴ | 891.981-1 |
ԳՄԴ | 84Հ-5 |
Ժողովածուն ունի ընծայական՝ «Ազնվական երևանցու՝ Մհեր Դավոյանի հիշատակին»։
Գրքի շնորհանդեսը տեղի է ունեցել 2016 թվականի դեկտեմբերի 2-ին[1]։ 2016 թվականի դեկտեմբերի 9-ին գիրքը եղել է «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» նախագծի ամենալավ վաճառված գրքերի ցանկում[2]։
Գրքի հանձնարարականը
խմբագրելՀարազատ ու միևնույն ժամանակ՝ օտար, հյուրընկալ ու՝ վանող, գեղեցիկ ու՝ անդուր, բայց ամեն դեպքում՝ սիրելի Երևանի բանաստեղծականացումն է Հուսիկ Արայի ժողովածուն։ Հոգեբանական տպավորիչ ընկալումների, սիրո և հավատարմության բաց ու անկեղծ խոստովանությունների, բայց և՝ քննադտող հայացքի համադրությունը օգնում է ընկալել մեր սիրելի մայրաքաղաքի՝ «մեր թևերի մեջ մեծացած աղջկա» կերպարն իր ամբողջության մեջ։
Գրքի բովանդակությունը
խմբագրել- Քաղաքի առավոտը
- Սիրո խոսք քաղաքին
- Քաղաք՝ 782 թվով գաղտնագրված
- Դորիան Գրեյի դիմանկարը
- Էգ քաղաք
- Արևելյան քաղաք
- Մի՛ ուրացիր քաղաք
Քաղաքը
խմբագրել- Մուտքագրություն
- 1. Աղոթք ու բաց են
- 2. ու հաց են կիսում
- 3. առնետների հետ
- 4. նրանք շներն են մարդկային ցեղի
- 5. ապրում են ազատ
- 6. և հենց փողոցում
- 7. ու շնավարի
- Ամփոփում
- Ավարտ
Քաղաք՝ իմ սեր
խմբագրել- 1. Երկնքից կաթող ճշմարտությունը
- 2. քո տեսքը ուներ
- 3. փողոցից երբեք տուն չհասած կին
- 4. ես այն գնեցի մի կում օղիով
- 5. պատահած ձեռքից
Քաղաք՝ առանց ժամանակի
խմբագրել- Սահման
- Քաղաքը
- Հիմա ուրիշ կնոջ հմայք ես
- Որձ բոհեմդ չկա
- Թռչնադաշտ է իմ հայրենիքը