Երևանի ավտոբեռնիչների գործարան

Երևանի ավտոբեռնիչների գործարան, խորհրդային շրջանի ծանր արդյունաբերության ձեռնարկություն Երևանում։

Հիմնադրվել է 1961 թվականին։ Ունեցել է մեխանիկական, մամլման, հավաքման, զոդման, ջերմամշակման արտադրամասեր։ Արտադրել է «4022» մակնիշի 2 տոննա բեռնունակությամբ ավտոբեռնիչներ (1975 թվականին՝ 1000 հատ)։

1963 թվականից անցել է փոքր սերիական արտադրության։ 1964 թվականին «4022» մակնիշի ավտոբեռնիչը ԽՍՀՄ ԺՏՆՑ-ում արժանացել է արծաթե մեդալի։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 567