Երևանի տրոլեյբուս
Երևանի տրոլեյբուսի համակարգը կազմում է Հայաստանի մայրաքաղաք Երևանում հասարակական տրանսպորտային ցանցի մի մասը։ Բացվել է 1949 թվականի օգոստոսի 18-ին[1]։ Գործում է 7 երթուղով։


Պատմություն
խմբագրել1949 թվականի օգոստոսի 18-ին բացվեց տրոլեյբուսի համակարգը, որն ավելի ընդարձակ էր, քան այսօր։
Առավելագույն մակարդակով համակարգը ունեցել է 20 գիծ, որոնք գործում են ընդհանուր առմամբ 300 տրոլեյբուսով, դրանց մեծամասնությունը պատրաստել են չեխական Շկոդա 9Տր և/կամ 14TՏր միավորներով, կամ խորհրդային ZiU-682 մոդելներով։
Վերջին տարիներին համակարգը կրճատվել է, և խորհրդային տարիների տրոլեյբուսների մեծ մասը փոխարինվել է նոր մեքենաներով։
Գծեր
խմբագրելՆերկայումս համակարգը ունի հետևյալ գործող գծերը՝
- 1 (Ջրվեժ - Գարեգին Նժդեհի փողոց)
- 2 (Ձիարշավարան - Էրեբունի թանգարան)
- 2Ա (Աէրացիա - Էրեբունու զանգված - Նուբարաշենի Խճուղի)
- 9 (Ավան - Կրկես)
- 10 (Նոր Նորք - Բարեկամության հրապարակ)
- 15 (Գևորգ Չաուշի հրապարակ - Էրեբունի օդանավակայան)
Կան նաև չգործող գծեր՝
- 3 (Ավան - Երկաթգծի կայարան)
- 4 (Դավթաշեն - Արգենտինայի հրապարակ)
- 5 (Ավան - Դավթաշեն)
- 23 (Ջրվեժ - Կրկես)
- 24 (ՀԱԹ - Խաչատուր Աբովյանի հրապարակ)
Պարկեր
խմբագրելԵրևանի տրոլեյբուսային համակարգը սպասարկվում է տրոլեյբուսների 2 պարկերով՝ Շենգավիթ (1-ին տրոլեյբուսների պարկ. երթուղիներ 1, 2, 9 և 15) և Նոր-Նորք (2-րդ տրոլեյբուսների պարկ. երթուղիներ 1, 9, 10)։ Նոր Նորքի պարկում իրականացվում են միայն փոքր վերանորոգումներ, հիմնանորոգման համար բոլոր տրոլեյբուսները տեղափոխվում են Շենգավիթի տրոլեյբուսային պարկ։ Երրորդ տրոլեյբուսային պարկը՝ «Քանաքեռը», փակվել է 1999 թվականին[2]։
Շարժակազմ
խմբագրելԱմեն օր դուրս է գալիս միջինում 30-35 տրոլեյբուս։
Համակարգում առկա է 51 տրոլեյբուս, որից գործում է 45, ուղևորներին սպասարկում է 44-ը.
Համակարգում կա շահագործվող 50 տրոլեյբուս․
- ԼիԱԶ-5280 - 32 տրոլեյբուսներ.
- Շկոդա 14Տր02/6 - 2 տրոլեյբուսներ.(մեկը աշխատում է որպես տեխօգնություն, իսկ մյուսը չի շահագործվում)
- Բերլիետ ԷՐ100 - 5 տրոլեյբուսներ (այլևս չեն շահագործվում).
- ԼիԱԶ-52803 - 2 տրոլեյբուսներ (ցածր հատակով).
- Շկոդա 14Տր/Արմ - 1 տրոլեյբուս.
- Շկոդա 14Տր89/6 - 1 տրոլեյբուս
- Յութոնգ ZK6128BEVG - 15 տրոլեյբուս
Բերլիետ ԷՐ100 օգտագործված տրոլեյբուսները Լիոնից ձեռք են բերվել 2005 թվականին, որոնք 1978թ. արտադրության են։ 2007-2008 թվականներին տրոլեյբուսների շարժակազմը թարմացվել է ավելի քան 60%-ով։ Ներկրվեց ԼիԱԶ-5280-ի նոր տրոլեյբուսների երկու խմբաքանակ։ Ընդհանուր առմամբ ներկրվել է 36 տրոլեյբուս, որից 2-ը ցածրահարկ են և ունեն վերելակ հաշմանդամություն ունեցող անձանց համար (համարներ 003 և 019)։
- ԼիԱԶ-5280 - 34 տրոլեյբուս
- Բերլիետ ԷՐ100 - 5 տրոլեյբուս
Կան նաև անսարք 29 տրոլեյբուսներ, որից 23 Շկոդա, 2 ԼիԱԶ և 4 Ռենո։
Ընդհանուր առմամբ, կա 79 տրոլեյբուս։
Berliet ER100 տրոլեյբուսները ձեռք են բերվել Լիոնում, 2005 թվականին, սակայն դրանք 1978 թ. արտադրության են։ Yutong ZK6128BEVG տրոլեյբուսները ձեռք են բերվել 2023 թվականին։
Դժբախտ պատահարներ
խմբագրել1976 թվականի սեպտեմբերի 16-ին Երևանյան լիճ ընկավ տրոլեյբուսը։ Նրանց փրկել է Շավարշ Կարապետյանը։ Դեպքի պահին տեսնելով թե ինչ է կատարվում, անմիջապես նետվում է ջուրը՝ օգնություն ցույց տալու խեղդվող մարդկանց։ Նրան օգնել է եղբայրը՝ Կամո Կարապետյանը։ 10 մետր խորության վրա, զրոյական տեսանելիության պայմաններում Շավարշ Կարապետյանը ոտքերով կոտրել է տրոլեյբուսի հետին ապակին և մեկ առ մեկ դուրս բերել 20 ուղևորի։ Մյուս ուղևորներին փրկել չի հաջողվել։
Պատկերասրահ
խմբագրել-
9 համարի տրոլեյբուսը Մոսկովյան փողոցում
-
Տեխնիկական օգանության տրոլեյբուսը Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցում
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Մարտի 18-ը Երևանի տրոլեյբուսի ցանցի շահագործման օրն է։». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 6-ին.
- ↑ «Ереван». transphoto.org (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 2-ին.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Երևանի տրոլեյբուս կատեգորիայում։ |