Երևանի մսի կոմբինատ («Ուրարտու» արտադրական միավորում), սննդի արդյունաբերության ձեռնարկություն ՀՀ մայրաքաղաք Երևանում։ Հիմնադրվել է 1932 թվականին։ 1959 թվականին շահագործման է հանձնվել կոմբինատի նոր համալիրը։ Ունի մսաճարպային մասնաշենք, երշիկեղենի, թռչնաբուծական մթերքի արտադրամասեր, սառնարան, սպանդի, տեխնիկական ֆաբրիկատների, աղիքի, ենթամթերքների, կիսաֆաբրիկատների, ոսկրից մսի անջատման, խճողակման և այլ տեղամասեր։

Արտադրում է երշիկեղենի 75, կիսաֆաբրիկատների 20 տեսակ, վերամշակում ավելի քան 50 անուն մսամթերք[փա՞ստ]։ 1932 թվականին համախառն արտադրանքի ծավալը կազմել է 1,9 1959 թվականին՝ 12, 1975 թվականին՝ 57,8 միլիոն խորհրդային ռուբլի։

1973 թվականին ու 1974 թվականին ԽՍՀՄ ԺՏՆՑ-ում «բաստուրման» և «կծու երշիկը» ստացել են բրոնզե մեդալ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 575