Երևանի մետաքսի կոմբինատ
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
«Մետաքս» Երևանի մետաքսի կոմբինատ (խորհրդային շրջանում՝ Վ․ Ի․ Լենինի անվան Երևանի մետաքսի կոմբինատ), թեթև արդյունաբերության ձեռնարկություն ՀՀ մայրաքաղաք Երևանում։
Հիմնադրվել է 1953 թվականին՝ Ստեփան Շահումյանի անվան մետաքսե գործվածքի և Մարտի 8-ի անվան մետաքսաթելի ֆաբրիկաների բազայի վրա։ Ունեցել է բնական և արհեստական մետաքսաթելի, ոլորման, գործվածքի, ներկման, վերամշակման արտադրություն։ Թողարկել է 23 տեսակի մետաքս, որից 11-ն արժանացել է պետական որականիշի։ 1953 թվականին արտադրել է 1300 հազար, 1975 թվականին՝ 18 000 հազար մետաքս։ Արտադրանքն իրացվել է խորհրդային Հայաստանում, առաքվել ԽՍՀՄ 275 հասցեներով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 575)։ |