Երևանի երաժշտական գործիքների փորձարարական ֆաբրիկա

Ֆաբրիկա

Երևանի երաժշտական գործիքների փորձարարական ֆաբրիկա, փորձարարական ֆաբրիկա Երևան քաղաքում։

Երևանի երաժշտական գործիքների փորձարարական ֆաբրիկա
ՏեսակՖաբրիկա
Երկիր Հայաստան
Հիմնադրված1962
Լուծարված1990-ականներ
ՏեղագրությունԵրևան

Պատմություն խմբագրել

Ֆաբրիկան ստեղծվել է 1962 թվականին որպես դաշնամուրի ֆաբրիկա։ 1970 թվականից ֆաբրիկայում արտադրել են նաև էլեկտրական կիթառներ (12-լարանի, «Կռունկ», «Կռունկ 75 Մ»), «Կոմիտաս 74», «Անուշ», «Երևան», «Սևան» մակնիշի դաշնամուրներ[1], էլեկտրամանդոլինա։ Ֆաբրիկայում գործել են նախապատրաստման, հավաքման, էլեկտրական և ստեղնաշարային գործիքների ֆուռնիտուրայի արտադրամասեր։ Արտադրությունը կատարելագործելու, աշխատանքները մեքեյնացնելու համար ներդրվել են նոր հոսքագծեր, ժամանակակից սարքավորումներ։

Գործարանի արտադրանքն իրացվել է ԽՍՀՄ-ում և արտերկրում (Հունաստան, Լեհաստան, Հոլանդիա, ԳԴՀ

Գործարանը փակվել է 1990-ական թվականներին։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։