Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ

Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ, հայկական կոնյակի արտադրության առաջատար ընկերություն Երևանում, որի սեփականատերն է հանդիսանում Գագիկ Ծառուկյանի Մուլտի գրուպ կոնցեռնը։ Առավել հայտնի է Նոյ ապրանքանիշով։ Հիմնադրվել է 1877 թվականին Ռուսական կայսրության օրոք։ Գործարանը գտնվում է Հրազդան գետի ձախ ափին, Երևանի կենտրոնում`զբաղեցնելով պատմական Երևանի բերդի տարածքը։

Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ
Տեսակբիզնես ձեռնարկություն և ձեռնարկություն
Երկիր Հայաստան
Հիմնադրված1877
Գլխադասային գրասենյակԵրևան, Հայաստան
ՀիմնադիրՆերսես Թաիրյան
Կայքbrandy.am(հայ.)(անգլ.)(ռուս.)

Պատմություն խմբագրել

 
Նախկին Սարդարի պալատը: Գործարանի շենքը կառուցվել է այս պալատի տեղում

1877 թվականին հայտնի վաճառական և բարերար Ներսես Թաիրյանը սկսեց գինու արդյունաբերական արտադրություն, իսկ ավելի ուշ՝ 1887 թվականին՝ կոնյակի արտադրություն Երևանի բերդի նախկին տարածքում։ Թաիրյանի բարեկամ Հովհաննես Այվազովսկին օգնեց նրան գործարանի կառուցման հարցում։

 
Սեդրակ Մարգարյան (1931-1973), Կիրիլ Միլչենկո (1900-1947)
 
Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ

1899 թվականին Ներսես Թաիրյանը գործարանը վարձակալությամբ հանձնեց Նիկոլայ Շուստովին, որը մեկ տարի անց գործարանը գնեց 50 հազար ռուբլով։ Շուստովը 1863 թվականին Մոսկվայում հիմել էր իր բիզնեսը և դարձել Ռուսաստանում կոնյակի առաջին արտադրողներից մեկը։ Արդեն 1870-ականներին «Շուստով և որդիներ» ընկերությունը կարողացավ ձեռք բերել Ռուսական կայսրության կոնյակի գինու-օղու-լիկյորի արտադրության 80 %-ը։ 1901 թվականին Նիկոլայ Շուստովը գաղտնի կոնյակի նմուշներ ուղարկեց Փարիզում կայացած ցուցահանդեսի համար։ Դատավորները, հարգարժան ֆրանսիացի դեգուստատորը, միաձայն Գրան Պրի մրցանակ շնորհեցին անհայտ կոնյակագործին, սակայն երբ պարզեցին, որ նա ֆրանսիացի չէ, և կոնյակը ուղարկվել է Հայաստանից, նրանք այնքան զարմացած էին, որ բացառություն արեցին Նիկոլայ Շուստովի համար և նրան արտոնություն տվեցին «կոնյակ» բառը փակցնել պիտակների վրա, «բրենդի» բառի փոխարեն։ Այսպիսով, Շուստովը դարձավ առաջին և միակ արտասահմանյան գինեգործը կոնյակագործության պատմության ընթացքում, ով արժանացել է այդ արտոնությանը։

1899 թվականին Շուստովը հրավիրեց Նիկիտինի գինեգործության դպրոցի շրջանավարտ Կիրիլ Սիլչենկոյին աշխատելու գործարանում։ Սիլչենկոն ողջ կյանքի ընթացքում նվիրվածությամբ աշխատել է գործարանում՝ նպաստելով գինու և կոնյակի արտադրության զարգացմանը։ Հայերը նրան անվանել են «հայ ժողովրդի մեծ ուկրաինացի որդի»։

1920 թվականին գործարանը պետականացվում է և 1921 թվականի մայիսին վերանվանվում` Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ։

Երևանի Արարատի կոնյակի գործարանի ներկա հարմարությունները կառուցվել են 1938 թվականին՝ Երևանի բերդի նախկին սարդարի պալատի տարածքում[1]։ Շենքը նախագծել է ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը։

2002 թվականին գործարանն ընդգրկվել է Մուլտի գրուպ կոնցեռնի կազմում։ Վերակառուցման և շինարարության համար ներդրվել է շուրջ 50 միլիոն դոլար, ձեռք է բերվել նոր շշալցման գիծ, կաղնու տակառներ։ Հին փաստաթղթերի, թանգարանային ցուցանմուշների, ընտանեկան արխիվների, գործարանի մասնագետների և տեխնոլոգների օգնությամբ հավաքվել և դասակարգվել է գործարանի գործունեության ողջ ընթացքում կուտակված անգնահատելի փորձը։

Գործարանն արտադրում է հայկական հայտնի կոնյակի մի քանի տեսակներ, այդ թվում` «Նոյ» և «Առասպել»։

Արտադրություն խմբագրել

 
Նոյ դասական, 7 տարեկան հայկական կոնյակ Երևանի «Արարատ» կոնյակի գործարանից

Գործարանը հիմնականում հայտնի է «Նոյ» և «Կրեմլինի մրցանակ» հայկական կոնյակի ապրանքանիշերով։ Գործարանի արտադրանքն արտահանվում է ԱՊՀ և Եվրոպայի բազմաթիվ երկրներ, ինչպես նաև ԱՄՆ և Ավստրալիա։

2016 թվականի ապրիլի 21-ին գործարանը ներկայացրել է իր «Նոյ 30» և «Նոյ 50» տարեկան հայկական կոնյակի նոր արտադրանքը[2]։ Արարողությունը տեղի է ունեցել Երևանի հյուսիսում գտնվող Մուլտի գրանդ հյուրանոցում` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ներկայությամբ։

Ներկայումս «Արարատ» կոնյակի գործարանը «Նոյ» և «Կրեմլին մրցանակ» ապրանքանիշերի հիման վրա արտադրում է մի շարք հայկական կոնյակներ[3]՝

  • Նոյ 50 տարեկան
  • Նոյ 30 տարեկան
  • Նոյ տիրակալ, 25 տարեկան
  • Նոյ դասական, 7, 10, 15 և 20 տարեկան
  • Նոյ ավանդական, 3, 5, 7 և 10 տարեկան
  • Նոյ ընծա, 3, 5, 7 և 10 տարեկան
  • Նոյ առասպել, 3 և 5 տարեկան
  • Կրեմլին մրցանակ, 7, 10, 15 և 20 տարեկան

Գործարանի նախկին ապրանքանիշերից են[4]՝

  • Սևանի լեգենդ, 3, 5 և 7 տարեկան
  • Երևանի բերդ, 3 և 5 տարեկան

Ծանոթագրություններ խմբագրել

  1. R. G. Ananikian. Yerevan: guide. - Прогресс, 1982. - p. 35
  2. «Presentation of cognac NOY 30 years and NOY 50 years». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 22-ին.
  3. Gallery Cognac Yerevan Ararat Brandy Factory, cognac brands
  4. «Yerevan Ararat Brandy Factory collection». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 22-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 73