Երվանդ Տեր-Անդրեասյան

հայ բանասեր

Երվանդ Տեր-Անդրեասյան (9(22)․11․1865, Պարտիզակ –26․4․1945, Լիոն), հայ բանասեր, հրապարակագիր, թարգմանիչ, խմբագիր։

Երվանդ Տեր-Անդրեասյան
Ծնվել էնոյեմբերի 9, 1865(1865-11-09)
Մահացել էապրիլի 26, 1945(1945-04-26) (79 տարեկան)
Մասնագիտությունբանասեր

Կենսագրություն խմբագրել

Կրթություն է ստացել ծննդավայրում։ 1882 թվականից եղել է ուսուցիչ։ Աշխատակցել է «Ընտանիք», «Երկրագունտ» պարբերականներին (1883-18881895 թվականից, ուսուցչությանը զուգընթաց, որպես խմբագրապետ, հաջորդաբար աշխատել է «Արևելք», «Բյուզանդիոն», «Մանզումեի էֆքիար» օրաթերթերում։ Հանդես է եկել միջազգային քաղաքականության, ազգային-մշակութային կյանքի, գրական-բանասիրական հարցերի վերաբերյալ հոդվածներով։ Որոշակի ավանդ ունի արևմտահայ գրական լեզվի մշակման գործում․ հիշատակելի են «Ծաղկաքաղ» (1889 թ) հայ գրականության դասագիրքը և «Քերականական զրույցներ»-ը։ 1919-1920 թվականներին Կ․ Պոլսում հրատարակել է «Նոր կյանք» օրաթերթը, տպագրել Մեծ եղեռնից փրկվածների վկայությունները։ 1922 թվականից ապրել է Բուլղարիայում, ապա՝ Ֆրանսիայում։ Երվանդ Տեր-Անդրեասյանը աշխարհաբարի է վերածել հայ շարականները («Շարականք հայ Ս․ եկեղեցւոյ», հատոր 1-2, 1902-1904), թարգմանել է շատ գրքեր, այդ թվում՝ Ֆ. Վերֆելի «Մուսա լերան քառասուն օրերը» (հատոր 1-2, 1935 թ) և շվեյցարացի գրող, բանասեր, հոգևորական Կ․ Բրեֆինի «Քրիստոս Ինքնակալ» պատմավեպը, որն ինքը Երվանդ Տեր-Անդրեասյանը ենթավերնագրել է «Առյուծարքայն Հայոց Տրդատես» (1967)։ Գործածել է նաև Ետան, Տարազ, Ահուրամազդա ծածկանունները։

Գրականություն խմբագրել

  • Արծաթագիրք Երվանդ Տեր–Անդրեասյանի, վկայություններ հայ գրողներու և մտավորականներու կողմե, Փարիզ, [1944]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 661