Երվանդ Միսկինյան

հայ հեղափոխական

Երվանդ Գևորգի Միսկինյան (Էդվարդ Միսկին, 1893[1] - 1943[1]), Հյուսիսային Կովկասում և Հարավային Կովկասում խորհրդային իշխանության հաստատման աջակից, ԽՄԿԿ անդամ (1917)։

Երվանդ Միսկինյան
Ծնվել է1893[1]
Մահացել է1943[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունհեղափոխական
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

1918-1920 թվականներին հեղափոխական գործունեություն է ծավալել Վրաստանում։ 1920 թվականին Թիֆլիսում խմբագրել է «Նոր ուղի» բոլշևիկյան թերթը։ Նույն թվականին արտաքսվել է երկրամասից։ 1920 թվականի նոյեմբերին Ռուսական 11-րդ կարմիր բանակի հետ մտել է Հայաստան և մասնակցել երկրի խորհրդային օկուպացիային։ 1921 թվականին ղեկավար մասնակցություն է ունեցել Լոռու «Չեզոք գոտում» կազմակերպված ապստամբությանը։ Եղել է ՀԿ (բ) կ Դիլիջանի գավկոմի բյուրոյի անդամ և բաժնի վարիչ։ Այնուհետև ղեկավարել է Հայկական հեռագրական գործակալությունը (այժմ՝ Արմենպրես)։ Երկար տարիներ աշխատել է Անդրկովկասյան Պետքաղվարչությունում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.)Երևան: 1981. — հատոր 7. — էջ 609.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 609