Երվանդ Հյուսիսյան հայագիտական հիմնարկ

Երվանդ Հյուսիսյան հայագիտական հիմնարկ, հիմնվել էր 1964 թվականին, Բեյրութում (Լիբանան), իտալահայ Երվանդ Հյուսիսյանի նվիրատվությամբ, Հովակիմյան-Մանուկյան վարժարանի շենքում։

Նպատակն էր հայագիտական գիտելիքներ տալ սփյուռքահայ ուսուցիչներին և մամուլի աշխատողներին։ Դասախոսությունները լինում էին երեկոյան, շաբաթը 4 օր։ Ուսման տևողությունը 4 տարի էր։ Շրջանավարտները, բացի քննությունից, ուսումնասիրություն էին գրում հայագիտական որևէ նյութի մասին։ Դասավանդվում էին աշխարհաբար, գրաբար, հայ նոր գրականություն, լեզվաբանություն, հայ դպրոց և մանկավարժություն, փիլիսոփայություն, հայոց լեզու, ճարտարապետություն, երաժշտություն, մանրանկարչության պատմություն, պատմական և Սովետական Հայաստանի աշխարհագրություն։ Դասախոսներից էին Վահե-Վահյանը, Գ․ Ահարոնյանը, Ա․ Պատմագրյանը և ուրիշներ։ 1975 թվականի տվյալներով ունեցել է 50 աշակերտ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 639